Արաբական Միացյալ Էմիրություններում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 7265-ի, որից 1360-ն արդեն ապաքինվել են։ Աբու Դաբիի առողջապահական մարմինները ծրագիր են մշակել՝ հայտնաբերելու նրանց, ովքեր գուցե կապ են ունեցել COVID-19-ով վարակակրի հետ։ Ծրագիրը կոչվում է TraceCovid և օգտագործվում է Bluetooth-ի միջոցով։ Օրական 10,000 աշխատակից Աբու Դաբիի արդյունաբերական շրջանում անվճար հետազոտություն է անցնում։
Անգամ համաճարակի ընթացքում Էմիրությունները իրականացնում է մարդասիրական առաքելություն, համաձայն որի` 18 տոննա օգնություն է ուղարկել Մավրիտանիա և 7 տոննա բժշկական օգնություն` Հարավային Աֆրիկա։ Մինչ օրս ԱՄԷ-ն 260 տոննա օգնություն է ցուցաբերել աշխարհի 24 երկրների։
Աբու Դաբիի «Իթթիհադ» ավիաընկերությունը մայիսի 1-ից նախատեսում է ուղևորափոխադրումների մասնակի վերսկսում՝ հաշվի առնելով իրավիճակի բարելավվումը։
ԱՄԷ-ն նաև օժանդակել է օտարերկրացիներին իրենց հայրենիք վերադարձնելու հարցում։ Այս շաբաթ հատուկ չվերթներով ԱՄԷ-ից Պակիստան է տեղափոխվել ավելի քան 3000 ուղևոր։ Մինչ օրս ԱՄԷ-ն օժանդակել է 22.900 օտարերկրացիների հայրենադարձմանը 127 չվերթի միջոցով: Բացի այդ աշխատել է 43 երկրների հետ՝ 86 ցամաքային ու օդային տարհանման միջոցով Արաբական Միացյալ Էմիրությունների 2286 քաղաքացիների հայրենիք վերադարձնելու համար:
ԱՄԷ-ն նախաձեռնել է «10 միլիոն սննդի չափաբաժին» արշավը՝ աջակցելով ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին և անհատներին, որոնք վարակվել են COVID-19- ով:
ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, զինված ուժերի գերագույն հրամանատար Ն․ Վ․ շեյխ Մուհամմադ բն Ռաշեդ ալ Մաքթումն ասել է․ «10 միլիոն սննդի չափաբաժին» արշավը նպատակ ունի ամրապնդել ԱՄԷ-ում սոցիալական համերաշխությունն ու համախմբվածությունը, որպեսզի ավելի ուժեղ դուրս գանք համաշխարհային ճգնաժամից:
Հասարակական, մասնավոր և հումանիտար ոլորտներն այսօր միավորվել են` հզորացնելու մեր ժողովրդին և հաղթահարելու համաշխարհային ճգնաժամը՝ չանտեսելով ոչ ոքի»։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26