Ամեն տարի ապրիլի 22-ին նշվում է ոչ թե սոսկ մեծ, այլ իրավամբ գլոբալ տոն՝ Մայր-Երկրի՝ մեր ընդհանուր հարմարավետ տան միջազգային օրը: Տոնը սահմանվել է 2009 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 63-րդ նստաշրջանի ժամանակ եւ 2010 թվականից սկսած նշվում է ամեն տարի ապրիլի 22-ին։ Հյուսիսային կիսագնդում Երկրի օրը նշվում է գարնանը, իսկ Հարավային կիսագնդում՝ աշնանը: Այս համաշխարհային ակցիայի հիմնական նպատակը հանրության եւ յուրաքանչյուրի ուշադրությունը գրավելն է Երկրի, շրջակա միջավայրի խնդիրների վրա, այն հնարավորություն է տալիս նաեւ տեղեկանալ այն բարդ խնդիրների մասին, որոնք ծառացած են մարդկության առջեւ Երկիր մոլորակը պահպանելու համար: Երկրի օրը ապրիլի 22-ին նշելու ավանդույթը ծնվել է 1970 թվականին ԱՄՆ-ում, 1990 թվականին օրը դարձել է միջազգային ակցիա: Ամեն տարի այս օրը նվիրվում է որոշակի թեմայի: 2016 թվականին Երկրի օրվա տոնակատարությունը համընկել էր կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրի ստորագրմանը, որը 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Փարիզում ընդունվել է կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ Շրջանակային կոնվենցիայի բոլոր 196 անդամների կողմից: Երկրներն այս համաձայնագրի շրջանակում պայմանավորվել են համատեղ ջանքերով սահմանափակել գլոբալ միջին ջերմաստիճանի աճը մինչեւ 2 աստիճանից պակաս ցուցանիշ, իսկ հաշվի առնելով ծանր հետեւանքները՝ ձգտել 1,5 աստիճան ցուցանիշին:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44