ARM | RUS |

Վիտալի Բալասանյան․ «Մեր ժողովրդի առողջապահական անվտանգությունն այս պահին թիվ մեկ խնդիրն է, մնացածն անցողիկ են»

22.04.20 | 11:22

Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած համապետական ընտրությունների, հետընտրական վիճակի ու առաջիկա զարգացումների մասին ենք զրուցել Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Վիտալի Բալասանյանի հետ։

-Պարո՛ն Բալասանյան, ավարտվեցին Արցախի համապետական ընտրությունները։ Ո՞րն է Ձեր գնահատականը։ Կա տեսակետ, որ Արայիկ Հարությունյանի նախագահ ընտրվելն ու խորհրդարանական ընտրությունների արդյունքները լեգիտիմ չեն և պետք է փողոցային պայքար մղել։ Կա նաև մյուս տեսակետը, ըստ որի՝ եղել են գրեթե անթերի, մրցակցային ընտրություններ, Հարությունյանը գերբարձր լեգիտիմություն ունի և ավելի բարձր վստահության տոկոս (88 տոկոս) է ստացել, քան նույնիսկ հեղափոխական էյֆորիայի փուլում Հայաստանում ստացավ Նիկոլ Փաշինյանը։

-Դրանք երկու ծայրահեղ գնահատականներ են, որոնցից ես զերծ կմնամ։ Մեզ ո՛չ ցնցումներ են պետք, ոչ էլ լճացում։ Ինչ մնում է լեգիտիմությանը, ապա այն ոչ միայն ԿԸՀ–ի հայտարարած տոկոսներով է որոշվում, այլ նաև աշխատանքի արդյունքներով։ Ամեն ինչ խիստ պայմանական է։

-Դրսի ու հատկապես Ադրբեջանի արձագանքն Արցախի ընտրություններին բացասական էր։

-Իսկ դուք ա՞յլ բան էիք սպասում Ադրբեջանից։ Բնական է, որ պետք է ձայնները գլուխները գցեն ու գրեն։ Իրենց ձեռքում միայն դա կա։ Այս առումով մեկ բան նշեմ՝ երբ Ադրբեջանում են խոսում ընտրությունների որակից, պարզապես ծիծաղելի է։ Մեզ մոտ տեղի ունեցած ընտրական գործընթացը հեռու է մեր ժողովրդի ուզած մակարդակից, բայց անհամեմատ է ադրբեջանականի հետ։ Այնտեղ նույնիսկ ձևական մրցակցություն չկա։ Արցախը ժողովրդավարական ազատությունների և ընտրությունների որակի առումով զգալիորեն առաջ է Ադրբեջանից։

-Ձեր ակնկալիքներն ընտրություններից բավարարվեցի՞ն։

-Բնականաբար՝ ոչ, բայց ընտրությունների արդյունքները մենք ի գիտություն ենք ընդունում և հույս հայտնում, որ նախընտրական խոստումները միայն բուկլետում կամ տեսահոլովակում նշված գեղեցիկ խոսքեր չեն լինի։ Քաղաքական խաղերն այժմ երկրորդական են և ինձ չեն հետաքրքրում։ Քաղաքական փոխհարաբերությունների հստակեցման, տոկոսների և ընտրությունների ժամանակ արձանագրված բազմաթիվ խնդիրների թեման դեռ առիթ կլինի քննարկել, հարցեր տալ, պատասխաններ ստանալ։ Բայց դա հետո։ Մենք հիմա շատ լուրջ մարտահրավերներ ունենք, որոնք անտեսվեցին մինչև մարտի 31–ը և մեծ հաշվով անուշադրության են մատնված նաև հիմա։ Սրա՛ մասին է պետք խոսել ու մտածել։

-Ի՞նչը նկատի ունեք։

-Ինչպես հայտի է, ես և իմ գլխավորած «Արդարություն» կուսակցությունն առաջինն էինք, որ ահազանգեցինք կորոնավիրուսային համաճարակի տարածման վտանգի մասին։ Մենք կոչ էինք արել արտակարգ դրություն հայտարարել, դիտարկել ընտրությունների հետաձգման հնարավորությունը և առաջին հերթին մտահոգվել մեր ժողովրդի առողջապահական անվտանգության խնդիրներով։ Իշխանությունները, ցավոք, ընդառաջ չգնացին մեր կոչերին։ Ընտրությունները կայացան այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում՝ ընտրություններ են հետաձգվում։ Ի վերջո, կար նաև Հայաստանի փորձը, երբ հետաձգվեց հանրաքվեն։ Որքան էլ անվտանգության միջոցառումներ կիրառվեին, միևնույն է՝ մարդկանց մեծ խմբերի հոսքը դեպի ընտրատեղամաս վարակի տարածման պատճառ էր դառնալու։ Այդպես էլ եղավ, և նախագահականի երկրորդ փուլն անցավ կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերմանը զուգահեռ։ Պատահական չէ, որ անհամեմատ ցածր էր նախագահականի 2–րդ փուլի մասնակցությունը։ Ինչևէ, հետագա զարգացումների պատասխանատվությունը գործող իշխանության և բոլոր այն ուժերի վրա է, որոնք առաջնորդվեցին այլ հաշվարկներով։ Հուսով եմ՝ հիմա ամբողջ թափով կլծվեն անհրաժեշտ աշխատանքների կատարման գործին։ Առողջապահական անվտանգության ապահովման խնդիրն այս պահին թիվ մեկ հարցն է դառնում։ Այդ առումով պատրաստ եմ իմ բոլոր ջանքերը ներդնել և օգնել խնդրի լուծմանը։ Մենք պետք է հասկանանք, որ այդ վարակը կարճ ժամանակով չէ մեզ այցելել և մեր քայլերը պետք է անենք՝ հաշվի առնելով բոլոր սցենարները։ Դժվար ժամանակներ են սպասվում։

-Ձեր գլխավորած ուժը խորհրդարանում է։ 5 ուժ է ներկայացված այնտեղ, և ոչ մեկը չունի հսկիչ փաթեթ՝ միանձնյա կառավարություն կազմելու համար։ Նախագահ Հարությունյանի գլխավորած կուսակցությանը չի բավականացնում մեկ մանդատ, որպեսզի առանց կոալիցիայի կառավարություն ձևավորի։ Ինչպիսի՞ պատկեր կունենանք, ըստ Ձեզ։

-Պաշտոնների առևտրին մտադիր չեմ մասնակցել և չեմ կարող ասել, թե ինչ վերջնական պատկեր կձևավորվի։ Ես նախագահական ընտրությունների առաջին փուլից անմիջապես հետո հայտարարեցի, որ չեմ աջակցելու երկրորդ փուլ անցած թեկնածուներից որևէ մեկին։ Կան գաղափարական ու տեսակային լուրջ տարբերություններ։ Մենք ընտրողից քվե ենք ստացել՝ մեր կողմից հռչակված արժեքներին, գաղափարներին ու ծրագրերին տեր կանգնելու համար։ Երբ ասում ենք, որ հաղթանակը չի վաճառվում, դրանք միայն խոսքեր չեն։ Մեզ համար առաջնայինը եղել է և շարունակում է մնալ անվտանգության ու արդարության ապահովման հարցը։ Իշխանությունների գործողություններն այս դիտանկյունից ենք խոշորացույցի տակ պահելու։ Հիմա կարևորը վարակի տարածում թույլ չտալն է ու վարակվածների քանակը մեր առողջապահական համակարգի համար ռիսկային չդարձնելը։ Անհրաժեշտ են կոմպետենտ և համարժեք որոշումներ։ Մենք մեր ստացած քվեի ուժով ստիպելու ենք իշխանություններին աշխատել։ Մնացածը ժամանակն իր տեղը կդնի։

-Եվ ամենակարևորի մասին։ ՌԴ արտգործնախարար Լավրովը սենսացիոն հայտարարություն արեց։ Նա ասաց, որ Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ քննարկվել է Ղարաբաղի խնդրի լուծման փուլային տարբերակը, ըստ որի՝ հայկական կողմը պետք է զիջի տարածքներ՝ հետագայում ակնկալելով տրանսպորտային ուղիների ապաշրջափակում։ Ձեր տեսակետը։ Ես այս մասին բազմիցս եմ խոսել։ Ինձ մեղադրում էին, թե իբր ծայրահեղ գնահատականներ եմ տալիս։ Դե թող հիմա բացատրություններ տան պաշտոնական Երևանը ու նաև Ստեփանակերտը։ Չէ՞ որ հայտարարվում էր, թե տեսակետները նույնական են։ Պետք է այս թեմայով արտահայտվեն նաև Արցախի խորհրդարանական խմբակցությունները, բոլոր այն մարդիկ, ովքեր հրապարակային դաշտում են գործում։ Պետք է բոլորը խոսեն առանց ձևականությունների և լղոզվածության։ Ինձ համար մեկ բան հստակ է՝ մենք 1997–1998–ին մերժել ենք չարաբաստիկ փուլային տարբերակը։ Այն ժամանակվանից մինչև հիմա ոչինչ չի փոխվել։ Տարածքներ խաղաղության կամ բաց կոմունիկացիաների դիմաց բանաձևն անընդունելի է։ Մենք անվտանգության գոտի կամ Արցախի շուրջ շրջաններ չունենք։ Սակարկման ենթակա տարածքներ չունենք։ Հայ ժողովուրդը գծել է Արցախի սահմանները պատերազմի միջոցով և հետագայում արցախահայությունը սահմանադրորեն ամրագրել է այն։ Ով որ իր համաձայնությունը կտա կապիտուլյացիայի տանող փուլային տարբերակին, կկրկնի 1998–ին այն քարոզողի ճակատագիրը։ Հաղթանակը չի՛ վաճառվում։


Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

18:16

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի 1-ը

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի...

18:02

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի հայտարարությունը

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի...

17:44

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen...

17:29

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում․ «Ուժեղ Հայաստան»

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր...

17:13

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց հիվանդանոցից

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց...

16:08

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան (Տեսանյութ)

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան...

15:58

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման...

15:56

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու ամսով

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու...

15:50

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա...

15:19

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3...

15:08

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանին

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ...

14:55

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

14:36

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական...

14:14

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին. փաստաբան

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին....

14:03

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր...

13:58

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս կգրվեն

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս...

13:45

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված թաղանթները

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված...

13:33

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու համար

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու...

12:19

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում. Առաքելյան

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում....

11:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44