Այսօրվա հարկային կարգավորումներով, եթե տնտեսվարողները ներդրում է կատարում, այսինքն սարքավորումներ է գնում, ինքը չի կարող միանգամից տվյալ տարում այդ ծախսի ամորտիզացիան (մաշվածությունը) ծախսագրել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, նշեց նախագծի հեղինակ Բաբկեն Թունյանը: Նրա խոսքով, առանձին խմբերի համար կան սահմանված ժամկետներ, օրինակ, համակարգիչների եւ նման տեխնիկայի համար ամորտիզացիոն նվազագույն ժամկետը մեկ տարի է, սարքավորումների համար 5 տարի, շենքերի համար՝ 20 տարի. «Եթե մեկը մեկ մլն դոլարի հոսքագիծ է գնել, ինքը չի կարող հենց նույն տարում ծախսագրել, ներկայացնել որպես ծախս, իր եկամուտներից պակասեցնել եւ ավելի քիչ շահութահարկ վճարել: Այլ պետք է դա կատարի առնվազն 5 տարվա ընթացքում՝ մաս-մաս: Բայց կա նաեւ բացառություն, կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերով տնտեսվարողը սարքավորումների եւ անշարժ գույքի մասով ինքնուրույն որոշել, թե ինչ ժամկետով կարող է այդ մասհանումներն իրականացնել: Սրանով տնտեսվարողն ավելի ճկուն է դառնում եւ կարողանում է ավելի քիչ հարկ վճարելով փող կուտակել»,-ասաց Թունյանը, նա ընդգծեց, որ այս փոփոխությամբ առաջարկում են, որ այդ հնարավորությունը տարածել բոլոր տնտեսվարողների վրա, եթե նրանք այդ ներդրումները կկատարեն մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը. «Սա մոտիվացնելու է, որ տնտեսվարողները, որոնք մտադիր էին ներդրումներ անել եկող տարի կամ հաջորդ տարիներին, այդ ներդրումներն անեն այս տարի: Բուն տնտեսվարողն այդ էֆեկտը զգալու է ոչ թե այս տարի, այլ հաջորդ տարի, քանի որ հարկերը վճարելու է հաջորդ տարի, բայց տնտեսությունը դա զգալու է հիմա: Դա կոչվում է արագացված ամորտիզացիայի գործիք»,-ասաց Թունյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01