Azatutyun.- Հայաստանի կողմից Ռուսաստանից սպառազինությունների ձեռքբերման պայմանավորվածությունները առկա են, հիմա աշխատանք է տարվում պայմանագրերի ստորագրման ուղղությամբ: «Ազատություն»ռադիոկայանի հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Նախնական պայմանագրերը համաձայնեցված են, բայց հիմա, ելնելով այն բանից, որ վարկի տրամադրման վերջնական որոշումը (իրենց տեխնիկական պայմանագրերով ու համապատասխան բնութագրերով) նոր է ընդունվել, հիմա դրանք ճշտվում են, որպեսզի աշխատանքներն ավելի արագ ընթացք ստանան: Այդ աշխատանքների մի մասը, նախնական պայմանավորվածության համաձայն, արդեն կատարվում էր»,- նշել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը փորձել է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպում` Օհանյանը նշել է, որ խոսակցություն չի եղել:
«Ես իրենց էլ ասել եմ, որ չկրակելու, չխախտելու մասին ձեռք բերված պայմանավորվածությունը շատ կարճ ժամանակ է պահպանվել, մանավանդ վերջին երեք օրերին: 23-ի լույս 24-ի գիշերվանից սկսած մինչև հիմա խախտվում է (հրադադարի պայմանավորվածությունը), մանավանդ գիշերային ժամանակահատվածում, մանավանդ Լեռնային Ղարաբաղի հյուսիսային հատվածում՝ օգտագործելով բոլոր տիպերի հրետանային համակարգերն ու միջոցները: Այդ պարագայում ոչինչ չի մնում, քան այն, որ Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումները կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեն նրանց սաստել ու ուղղությամբ»,- շեշտել է ՀՀ պաշտպանության նախարարը:
Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ Մոսկվայում տեղի ունեցած կոնֆերանսի միջանցքում իրեն մոտեցել են ադրբեջանցի լրագրողներ և հարցրել, թե ինչու Հայաստանը միջոցներ չի ձեռնարկում խաղաղ բանակցությունների անցկացման ուղղությամբ, ինչին ի պատասխան նախարարը նշել է, որ Հայաստանը միշտ էլ կողմնակից է եղել բանակցություններում հաջողություններ ունենալուն, վստահության մթնոլորտի համապատասխան մեխանիզմների ձևավորման, այդ ամեն ինչից հրաժարվել է Ադրբեջանը: «Այս իրականության մեջ անհնար է խոսել բանակցային գործընթացի մասին, մինչև կողմերը չդադարեցնեն բոլոր խախտումները, ընդ որում՝ հենց ադրբեջանական կողմը, որը կոպիտ խախտումներ է անում»,- ընդգծել է պաշտպանության նախարարը։
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին` Օհանյանը շեշտել է, որ չկա որևէ փաստ, որը կմատնանշեր, որ հայ-ռուսական հարաբերությունները, որպես ռազմավարական գործընկերոջ, ինչ-որ ձևով խախտված են ու չեն կատարվում: «Մանավանդ՝ ռազմական-պաշտպանական ոլորտում հարաբերությունները մնում են նույնը, դրանք նույնն են նույնիսկ մարդկային առումով: Կարծում եմ, որ այդ բոլոր խոսակցությունները, ասեկոսեները, ոչ խորը վերլուծության և իրադրության ոչ խորը գնահատականի արդյունք են»,- ամփոփել է Սեյրան Օհանյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
14:03
13:45
13:32
13:13
12:59
12:44
12:19
12:02
11:57
11:44
11:22
11:16
11:06
10:57
10:43
10:38
10:32
10:09
10:01
00:00
11:57 16.06.25
11:22 16.06.25
12:59 16.06.25
10:38 16.06.25
15:55 15.06.25
11:44 16.06.25
11:06 16.06.25
10:01 16.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03