Կառավարության՝ գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող աջակցության ծրագրերը մեծ հետաքրքրություն են վայելում. ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: Ըստ Կենտրոնական բանկի տրամադրած տվյալների՝ այս ոլորտում 13.000-ից ավելի հայտ կա արդեն:
«Այդ հայտերի ընդհանուր ծավալը կազմում է 27.6 մլրդ դրամ: Հաստատվել է 2943 հայտ՝ ընդհանուր 4,34 մլրդ դրամ արժեքով: Առաջին միջոցառման շրջանակներում ստացել ենք 10 հայտ՝ 694 մլն դրամ արժեքով: 20 օրվա ընթացքում գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել է 4.7 մլրդ դրամի վարկ: 2020-ի հունվարից մինչև մարտի 31-ը տրամադրվել է 1638 վարկ՝ 6.8 մլրդ դրամ արժեքով, եթե համեմատենք՝ կտեսնենք, որ 20 օրում 2 անգամ ավելի շատ վարկ է տրամադրվել, քան առաջին եռամսյակի ընթացքում»,- ասաց Խոջոյանը:
Նախարարի տեղակալի խոսքով՝ ֆերմերների և վերամշակողների կարիքները հավաքագրվում են, փորձում են ծրագրերը հարմարեցնել նրանց: Արման Խոջոյանի պնդմամբ՝ լինելու են փոփոխություններ, անդրադարձ է կատարվելու ավանդական այգեգործության, այգեհիմնման աշխատանքներին: Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում Հայաստանին տրամադրվելու են մի շարք դրամաշնորհներ, օգնություններ:
«Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի շրջանակներում նախատեսվում է առաջիկա երկու ամիսների ընթացքում դրամաշնորհ տրամադրել առնվազն 30 վերամշակող կազմակերպությունների՝ արտադրական կարողությունների վերազինման և սննդի անվտանգության պայմանների բարելավման համար: Միջոցառման ընդհանուր գումարը կազմելու է 550 մլն դրամ: Մրցույթն արդեն հայտարարվել է, ամփոփման փուլում է, կարծում եմ՝ մեկ ամսվա ընթացքում կկարողանանք տրամադրել: 39 կոոպերատիվի կտրամադրվի 190 միավոր գյուղտեխնիկա, նախորդող 10 օրերին մի խմբաքանակ արդեն տրամադրվել է, առաջիկա երկու ամիսներին կտրամադրվի ևս 41 միավոր գյուղտեխնիկա, որը հասանելի կլինի 11 համայնքում»,- ասաց Խոջոյանը:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը նշեց, որ այս աջակցությունը չի տրամադրվելու նոր ստեղծված կոոպերատիվներին: ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում Հայաստանին կտրամադրվի 460 հազար եվրո օգնություն, որը փոքր ծավալի սարքավորումների, գյուղտեխնիկայի, հետբերքահավաքային աշխատանքների աջակցության նպատակ ունի:
«Ծրագիրն իրականացվում է ընտրված մարզերում՝ Տավուշ, Շիրակ, Լոռի: Ընդգրկում է հետևյալ արժեշղթաները՝ հատիկ ընդեղեն, խոտաբույսեր, միրգ ու հատապտուղներ, բանջարեղեն, ոչխարաբուծություն: ՄԱԿ-ի աջակցման ծրագրերից մեկով էլ Գեղարքունիքում և Վայոց ձորում ՓՄՁ-ներին կտրամադրվի մինչև 20.000 դոլարի դրամաշնորհ, որ կարողանան վերամշակման կարողությունները զարգացնել: Ընդհանուր 550 հազար դոլար արժողությամբ սառնարանային տնտեսություն կկառուցվի Գեղարքունիքի Վարդենիկ, Շիրակի Հոռոմ համայնքներում»,- ասաց Խոջոյանը:
Ինչ վերաբերում է պարարտանյութերի գների ավելացմանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալը նշեց, որ գյուղացու ծախսն այս պարագայում այնքան էլ չի մեծանում, քանի որ իջել է դիզվառելիքի գինը, ինչը հավասարակշռում է պարարտանյութերի թանկացումը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01