Թվում էր, թե երեխաներին պետք է որ դուր գա մանկապարտեզ գնալը, չէ որ այնտեղ հնարավոր է շփվել եւ խաղալ նույն տարիքի այլ երեխաների հետ եւ ընդհանրապես ուրախ ժամանակ անցկացնել: Իսկ ինչու որոշ երեխաներ չեն ուզում մանկապարտեզ գնալ եւ լաց են լինում իրենց այնտեղ թողնող ծնողների հետեւից: Այդ հարցը պարզելուն օգնել է հոգեբան Լիլիթ Խաչատրյանը:
Մասնագետի խոսքով, երեխայի համար մանկապարտեզ գնալը սթրես է, չէ որ նա կտրվում է տնից, որին սովոր է եւ հայտնվում է նոր իրավիճակում` շրջապատված անծանոթ մարդկանցով: Այդ ամենին հարմարվելու համար նրան ժամանակ է անհրաժեշտ, ինչպես նաեւ ծնողների եւ դաստիարակների օգնությունը: Մասնագետի խոսքով, վերջիններից շատ բան է կախված. եթե նրանք կարողանան դուր գալ երեխային եւ ընկերանալ հետը, նա ժամանակի հետ ավելի հաճույքով կգնա մանկապարտեզ:
Հոգեբանը նշել է, որ շատ երեխաների բնորոշ է ընդմիշտ մանկապարտեզում մնալու վախը. նրանք վախենում են, թե իրենց հետեւից չեն գա, թե իրենք մենակ կմնան եւ այլեւս երբեք չեն տեսնի ծնողներին եւ տուն չեն վերադառնա: Հետաքրքիր է, որ շատերի մոտ այդ վախը չի անցնում, նույնիսկ եթե ծնողներն ամեն օր երեխային նույն ժամին վերցնում են մանկապարտեզից եւ երբեք նույնիսկ մի քանի րոպե չեն ուշանում:
Դարձյալ ծնողները եւ դաստիարակներն է, որ պետք է օգնեն հաղթահարել այդ վախը, նրանք պետք է փորձեն երեխային, թեկուզեւ` փոքր, բացատրել, թե ինչ բան է մանկապարտեզը եւ ինչու է նա գնում այնտեղ: Ծայրահեղ դեպքում մանկական հոգեբանը կարող է երեխային օգնել հաղթահարել մանկապարտեզի հանդեպ վախը:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55