Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիսթին Լագարդը պարզաբանել է, թե որքան հեռու կարող է տարածվել եվրոգոտու նոր տեսակի կորոնավիրուսից տուժած երկրներին ԵԿԲ օգնությունը, հայտնում է Reuters-ը:
ԵԿԲ ղեկավարի խոսքով՝ կառավարություններին ուղիղ վարկավորումն անօրինական կլիներ, իսկ ԵՄ քաղաքացիներին կանխիկի բաժանումը՝ դժվարին:
ԵԿԲ-ն այս տարի պետք է ձեռք բերի 1,1 տրլն եվրոյի առավելապես պետական փոխառության տոմսեր, որ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող կառավարությունների, տնային տնտեսությունների եւ ընկերությունների համար պահպանի էժան վարկերը:
ԵԿԲ ղեկավարությունը խոստացել այս ուղղությամբ անգամ ավելի մեծ քայլեր ձեռնարկել:
Անգլիայի բանկն արդեն վարկ է խնդրել իր կառավարությունից, ներդրողները մտածում են այն մասին, թե կենտրոնական բանկերից որը կհետեւի այս օրինակին ամբողջ հարյուրամյակի ընթացքում աշխարհում տեղի ունեցած վատթարագույն ռեցեսիայի շրջանում:
Բայց Լագարդը գիծ է անցկացրել անմիջաբար եվրոգոտու կառավարություններից պարտք գնելու դեպքում եւ բավականին սառն է վերաբերվել «ուղղաթիռային փողեր» հասկացությանը՝ տնային տնտեսությունների համար կաթիլ անվանելով:
«Պայմանագրերի տակ հասկացվում է առաջնային շուկան, այսինքն՝ կառավարությունից պարտքի գնում, ինչը կառավարության ուղիղ ֆինանսավորում է համարվում եւ կխաթարի նման դիսցիպլինար բյուջետային քաղաքականությունը խրախուսելու նպատակները»,- նշված է Եվրախորհրդարանի անդամին ուղղված Լագարդի նամակում:
Դա ենթադրում է, որ ԵԿԲ-ն կշարունակի ավելացնել փոխառության տոմսերը միայն երկրորդային շուկայում, նույնիսկ եթե այն մոտենա այնպիսի երկրների պարտքերի մեկ երրորդին, ինչպիսիք են Գերմանիան եւ Պորտուգալիան:
Իր նամակում Լագարդը նշել է, որ «ուղղաթիռային փողերով» ապահովելը երբեք չի քննարկվել ԵԿԲ քաղաքական գործիչների կողմից:
«Շատ դեպքերում այդ առաջարկները հաշվի չեն առնում լիովին դրա հետ կապված օպերատիվ, հաշվապահական եւ իրավական բարդությունները եւ չի պարունակում լիարժեք տնտեսական եւ արժութային ազդեցության նկատմամբ ծախսերի եւ շահի համապարփակ վերլուծություն»,- նշված է ԱՄՀ ղեկավարի նամակում:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26