ARM | RUS |

Գերմանացի անվանի արվեստագետ Հերբերթ Մայերը Գեղարվեստական տպագրության Երևանյան բիենալեի մասին

22.04.20 | 19:56

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը շարունակում է ներկայացնել «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի միազգային ժյուրիի անդամների և միջոցառման շրջանակում Երևանի տարբեր ցուցասրահներում անհատական ցուցադրություններ, վարպետության դասեր ու զեկուցումներ ունեցած արվեստագետ-վարպետների խոսք-ուղերձները Բիենալեի մասին, որոնք, ինչպես արդեն ասել էինք, հետագայում կզետեղվեն «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի լայնածավալ պատկերագրքում։ Կարճատև կամ փոքր-ինչ երկարատև այցելությամբ նրանցից յուրաքանչյուրը Հայաստան ժամանեց 2019թ․-ի սեպտեմբերի 7-ից նոյեմբերի 7-ը ժամանակահատվածում, երբ Երևանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ընթանում էր «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և ջանքերով իրականացված «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019» գեղարվեստական տպագրության աշխատանքների լայնածավալ ցուցադրությունը, որին շուրջ 400 աշխատանքով մասնակցեց 47 երկրի 214 արվեստագետ։ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը Գեղարվեստական տպագրության Երևանյան բիենալեին զուգահեռ նախաձեռնել էր նաև գեղարվեստական տպագրության տարբեր տեխնիկաների վերաբերյալ վարպետության դասեր, ինչպես նաև մի շարք երկրներում ոլորտի արդի զարգացումների և միտումների մասին զեկուցումներ, որոնք վարեցին ոլորտի՝ օտարերկրյա միջազգային ճանաչում ունեցող մասնագետները։ Նրանցից մեկն էլ գերմանացի արվեստագետ, Հոլցենի (Գերմանիա) բարձրագույն դպրոցի արվեստի պատմության դոցենտ, գեղարվեստական տպագրության վարպետ Հերբերթ Մայերն էր, ով հայ արվեստասեր հանրությանն առաջին անգամ ներկայացավ 2018թ.-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի ազգային պատկերասրահում «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և Հայաստանում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանության, նորաբաց «Գյոթե» կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպված «Ո՞վ ենք մենք» խորագրով ցուցահանդեսով, որտեղ ներկայացված էին արվեստագետի 400 և ավելի ջրանկար աշխատանքները։

61-ամյա արվեստագետն այսօր ապրում և աշխատում է գերմանական Ֆրայբուրգ քաղաքում, սակայն ճամփորդական հարուստ փորձը թույլ է տվել նրան աշխարհի տաբեր ծայրերից հավաքած արվեստի և մշակույթի տարատեսակ նմուշներով, զարդերով, ավանդույթ-սովորություններով, տարբեր երկրների մշակույթի, արվեստի ու կյանքի մասին մտորումներով ու համեմատություններով հարստացնել ոչ միայն սեփական աշխարհայացքն ու ստեղծագործական գաղափարները, այլև ստեղծել մի «Տեսողական գրադարան», որտեղ զետեղելով դրանք, այդ ամենը կարող է հասանելի դարձնել նաև դրանցից հեռու գտնվող արվեստասեր և մտածող մարդկանց։

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հրավերւվ 2018թ․-ին առաջին անգամ Հայաստան այցելելով, Հերբերթ Մայերը հնարավորություն ունեցավ իր «Տեսողական գրադարան» լայնածավալ նախագիծը, որը, շումերներից սկսած, աշխարհի բոլոր քաղաքակրթությունների վկայությունների նմուշներ է ընդգրկում, հարստացնելու նաև իր համար դեռևս անհայտ Հայաստանի մասին նյութով։ Երեք ամիս ապրելով և երկու ամիս շարունակ շրջագայելով Հայաստանում, նա կազմեց մի ճամփորդական գրքույկ՝ ջրանկար էսքիզների հավաքածու, Հայաստանի վանական համալիրների, բնաշխարհի, պատմամշակութային կոթողների և առհասարակ կյանքի պատկերներ, որոնք հետագայում պիտի ընդգրկվեն «Տեսողական գրադարանում»՝ տասներկու տարի առաջ սկսած նրա հսկայածավալ նախագծում։ Գերմանացի արվեստագետի առաջին՝ ճանաչողական այցը Հայաստան հետաքրքրական է նաև այն առումով, որ նա իր «Տեսողական գրադարնում» ընդգրկելով «Ո՞վ ենք մենք» նախագիծը, կներկայացնի, թե ինչպե՞ս է տեսնում մեզ՝ հայերիս ու Հայաստանը որպես օտարազգի մարդ, ոչ հայ արվեստագետ, որի աչքերով մենք դեռևս կներկայանանք աշխարհին։ 2019թ․-ին այցելելով Հայաստան որպես «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի միջազգային ժուրիի անդամ, Հերբերթ Մայերը մեծ սիրով ու պատրաստակամությամբ համաձայնվեց նաև իր հարուստ փորձն ու գիտելիքը փոխանցել հայաստանյան արվեստի բուհերի ուսանողներին, արդեն կայացած արվեստագետներին ու հետաքրքրված այլ քաղաքացիների, շուրջ երկու շաբաթ ամեն օր 5-6 ժամ տևողությամբ աշխատարանի ընթացքում գեղարվեստական տպագրության մի քանի, այդ թվում՝ «քայքայված շտրիխ», «ակվատինտ», «չոր ասեղ», «մեցոտինտ» և այլ տեխնիկաների դասավանդման ու գործնական աշխատանքներով ստեղծագործական թարմ գաղափարներ, նոր ուժ ու ոգևորություն տալով նրանց։ Հայ երիտասարդների ոգևորությունն ու տաղանդը, որ է՛լ ավելի բացահայտվեցին Հերբերթ Մայերի գեղարվեստական տպագրության վարպետության դասերի ընթացքում և շնորհիվ, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը 2019թ․-ի դեկտեմբերի 7-ին Երևանի «Քրամբս» սրճարանում ներկայացրեց հատուկ կազմակերպված՝ «21/9» խորագիրը կրող խմբակային ցուցահանդեսին, որը շարունակվում է մինչ օրս։ Հայաստանյան 2018թ․-ի, ինչպեսև հետագա մյուս այցելությունները գերմանացի արվեստագետին կարծես ամեն անգամ ավելի ամուր կապեցին Հայաստանին, և 2019-ին, հայ ուսանողների մասին հիացական խոսքերով, նրանց ունեցած ստեղծագործական հնարավորություններով ոգևորված ու տպավորված՝ նա մեկնեց հայրենիք, շուտով կրկին Հայաստան վերադառնալու և հայ ուսանողների, հայ արվեստասեր հանրության հետ մշակութային երկխոսությունը շարունակելու անհամբեր սպասումով։ «Մշակույթների երկխոսություն» կազմակեպությունը, իր խորհին շնորհակալությունը հայտնելով Հայաստանում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանությանը «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019» -ին և ցուցադրությանը մասնակցած գերմանացի յոթ արվեստագետներին առնչվող բազմաթիվ հարցերով ունեցած անգնահատելի աջակցության համար, նույնպես սպասում է գերմանացի արվեստագետ Հերբերթ Մայերի հետ հանդիպմանը և ոգևորված է հետագա համագործակցության հեռանկարով։ Գեղարվեստական տպագրության 2-րդ միջազգային բիենալեն Երևանում Որտե՞ղ է այդ Հայաստանը: 2018-ին Երևանի Ազգային պատկերասրահում ցուցահանդեսի հրավեր էի ստացել, և այդ կապակցությամբ Գերմանիայում ինձ շատ հաճախ էին տալիս աշխարհագրական այդ հարցը: Հիմա էլ՝ Գեղարվեստական տպագրության 2-րդ բիենալեն Երևանում. կարող ենք ասել, եթե աշխարհը չի նայում այս փոքր երկրին, ապա երկիրը նայում է աշխարհին: Մշակութային առումով սա մի գաղափար է՝ համախմբել բազմաթիվ երազողների, անշահախնդիր նվիրյալների, հիմնականում արվեստագետների և ուսանողների, որոնք այսօր իմ հարազատ ընկերների շարքում են, և որոնք միավորվել են «Մշակույթների երկխոսություն» Հայաստան (KulturDialog Armenien) անվան տակ: Երբ Գեղավեստական տպագրության 2-րդ բիենալեի նախապատրաստական փուլում ինձ հարցրին, արդյո՞ք կհամաձայնվեմ լինել ժյուրիի կազմում, ես հակասական զգացումներ ունեցա: Մի կողմից իմ մեջ անմիջապես համաձայնվելու ցանկություն առաջացավ, քանի որ անպայման ուզում էի աջակցել այս հիանալի նախաձեռնությանը, մյուս կողմից, ելնելով նաև նախկին փորձիցս, դատելը՝ այսինքն արվեստագետների և նրանց ներկայացրած աշխատանքների բազմությունից պարտադրված ընտրություն կատարելը, պատասխանատու գործ է: Ժյուրիի աշխատանքին ես միշտ լրջորեն եմ վերաբերվել, ուստի վերջում միշտ զգացում եմ ունեցել, թե գուցե արդարացի չեմ գնահատել յուրաքանչյուր աշխատանքը։ Ցանկացած ժյուրի կազմված է լինում անհատներից, որոնք իրենց անհատական համոզմունքներն ունեն, և եթե մասնակցության առաջնային պայմանը տեխնիկական և մասնագիտական որակն է, ապա շատ ավելի բարդ է արվեստի գործն իր ասելիքի, իրականացման և ճշգրտության չափանիշներով գնահատելը: Եվ այդտեղ, իհարկե այլ կերպ չէր էլ կարող լինել, գործում են ժյուրիի անդամների տարբեր նախասիրությունները: Ժյուրիի հանդիպումների ընթացքում որոշակի զարգացում է տեղի ունենում, ինչը, մի պահից սկսած, կոնկրետ ուղղությամբ է ընթանում, որն, իհարկե, կարող էր և այլ լինել: Կարդացողի համար, սակայն, ակնհայտ է, որ դա բնական է։ Ժյուրիի մեկ այլ կազմի դեպքում Բիենալեն, անշուշտ, այլ դեմք կունենար: Եվ այժմ, ամենայն մանրամասնությամբ զննելով Գեղարվեստական տպագրության 2-րդ բիենալեն, ժյուրին այս հետաքրքիր պատկերն է ստացել։ Գեղարվեստական տպագրության հարյուրավոր աշխատանքներ աշխարհի տարբեր երկրներից հավաքվել են Բիենալեի շրջանակում, և ով Երևանի «Հայարտ» մշակութային կենտրոնում տեսել է դրանց ցուցադրությունը, նա միմիայն կարող էր ցնցված լինել: Այն, ինչ ցուցադրվել էր, արվեստի գլոբալ գործ էր, արվեստի հայեցակարգեր, որոնք աչքի էին ընկնում ոչ միայն ամենուրեք գերակշռող եվրակենտրոն աշխարհայացքով: Եվ կրկին այն տարօրինակ փաստը, որ հարուստ, անկախ մշակութային պատմություն ունեցող շատ երկրներ մեծ մասամբ շարունակում են իրենց հարմարեցնել արվեստի եվրակենտրոն գաղափարները: Բայց մի երիտասարդ արվեստագետ ուսանող, ով ձգտում է կոտրել այդ կապանքները, կարող է ձեզ միանգամայն ոգևորել: Ուստի հուսով եմ, որ հերկուլեսյան այն աշխատանքը, որը Բիենալեն կյանքի կոչելու համար Սոնա Հարությունյանի, Զարուհի Կարապետյանի, Սոնա Հովսեփյանի և Լիլիթ Ալեքսանյանի գլխավորությամբ իրականացրին նրանց բազմաթիվ անձնուրաց օգնականները, շարունակություն կտա հետագա բիենալեներին։ Կարող եք վստահ լինել, որ հաջողելու եք: Ես հիացած եմ: Հերբերթ Մայեր


«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է Ռոբերտ Քոչարյանը

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է Ռոբերտ...

20:52

Աբու Դաբիում հրթիռի հարվածից Պաղեստինի քաղաքացի է մահացել

Աբու Դաբիում հրթիռի հարվածից Պաղեստինի քաղաքացի է...

18:04

Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա, թող ստուգի՝ իմ պայուսակը կոկորդիլոսի կաշվի՞ց է. Ռուզաննա Խաչատրյան

Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա, թող ստուգի՝ իմ պայուսակը կոկորդիլոսի կաշվի՞ց է. Ռուզաննա...

17:53

Ինչու է հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը․ պարզաբանում է ՀԷՑ-ը

Ինչու է հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը․ պարզաբանում է...

17:25

Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան

Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել...

17:07

Դավիթ Խուդաթյանը կարևորել է Հայաստան-Բուլղարիա ուղիղ օդային հաղորդակցության անհրաժեշտությունը

Դավիթ Խուդաթյանը կարևորել է Հայաստան-Բուլղարիա ուղիղ օդային հաղորդակցության...

16:47

Աննա Աստվածատուրյան հիմնադրամը մեկնարկում է «ՍԵՐ ՍՅՈՒՆԻՔ» մարդասիրական նախաձեռնությունը

Աննա Աստվածատուրյան հիմնադրամը մեկնարկում է «ՍԵՐ ՍՅՈՒՆԻՔ» մարդասիրական...

16:34

Չնայած Թրամփի հայտարարությանը՝ Թեհրանը պնդում է, որ նույնիսկ համաձայն չէ հրադադարի, եթե դրանից հետո չեն բավարարվելու իրանական երեք նախապայմանները. իրանագետ

Չնայած Թրամփի հայտարարությանը՝ Թեհրանը պնդում է, որ նույնիսկ համաձայն չէ հրադադարի, եթե դրանից...

16:18

Վահե Հակոբյանը դատի է տվել ՔՊ-ական Արմեն Խաչատրյանին

Վահե Հակոբյանը դատի է տվել ՔՊ-ական Արմեն Խաչատրյանին

15:23

«Մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները կարող են դադարեցվել». Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել ադրբեջանի օմբուդսմենին (Ձայնագրություն)

«Մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները կարող են դադարեցվել». Ռուբեն...

14:52

ԱՊՀ-ի և Պարսից ծոցի երկրների միջև տնտեսական հարաբերությունները

ԱՊՀ-ի և Պարսից ծոցի երկրների միջև տնտեսական...

14:28

Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդների և անվանի մարզիկների հետ, քննարկել՝ երկի առողջ ու անվտանգ ապագան (Տեսանյութ)

Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդների և անվանի մարզիկների հետ,...

14:12

Նախաքննության մարմնի արտադրողականությունը բարձրացվել է նաև փորձաքննությունների արագ կատարման շնորհիվ. ՔԿ նախագահ

Նախաքննության մարմնի արտադրողականությունը բարձրացվել է նաև փորձաքննությունների արագ կատարման...

13:49

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում. Գալյան

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում....

13:34

Գորիսի փոխքաղաքապետը պաշտոնից ազատման դիմում է գրել

Գորիսի փոխքաղաքապետը պաշտոնից ազատման դիմում է գրել

13:09

«Առաջարկ Հայաստանին» նախագիծը ազգային-պետական փլուզումներից հետո վերականգնման, հետևությունների ու լուծումների հայեցակարգ է. Վահե Հովհաննիսյան

«Առաջարկ Հայաստանին» նախագիծը ազգային-պետական փլուզումներից հետո վերականգնման, հետևությունների ու...

12:27

Ավտոճանապարհներին քարաթափումներ են եղել

Ավտոճանապարհներին քարաթափումներ են եղել

12:04

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

10:04

Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (Տեսանյութ)

Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան...

09:24

Աշոցքի, Արթիկի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Աշոցքի, Արթիկի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է...

09:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44