Երևան քաղաքի ավագանու ապրիլի 28-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու հարցը։
Ընկերության բժշկական անձնակազմի և վարչատնտեսական անձնակազմի որոշ աշխատակիցների հետ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով լուծվել են աշխատանքային պայմանագրերը: Ներկայումս ընկերությունում ընթացիկ աշխատանքները համակարգելու համար աշխատում է 12 ֆիզիկական անձ, որոնց հունվար և փետրվար ամիսների աշխատավարձը վճարվել է ընկերության ազատ դրամական միջոցների հաշվին:
Երևանի ենթակայության «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի կողմից մատուցվել են հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ, իսկ ընկերության ֆինանսավորման միակ աղբյուրը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց ստացվող ֆինանսավորումն է, քանի որ տուբերկուլյոզի վաղ հայտնաբերումը, կանխարգելումը, հետագա բուժումը և շարունակական հսկողությունը ներառված է առողջապահական պետական նպատակային ծրագրերում: Ընկերության կողմից վճարովի հիմունքներով ծառայություններ չեն մատուցվում:
«ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվեր տեղադրող հանձնաժողովը Երևանի ենթակայության «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված 2020 թվականի պետական պատվերի տեղադրման հայտը մերժել է։ Հանձնաժողովի կարծիքով՝ բացակայում է հայտատուի մոտ բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի գծով պետական պատվեր տեղադրելու հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում պետական պատվերով իրականացվող նմանատիպ այլ ծառայությունների առկայությունը և դրանց ծանրաբեռնվածության մակարդակը, ինչպես նաև նշված ծառայության գծով բնակչության շրջանում առկա պահանջարկը»,- ասվում է նախագծում։
Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ Երևան քաղաքում արտահիվանդանոցային տուբերկուլյոզային բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու համար արդեն իսկ 9 պոլիկլինիկաների հատկացվել է լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և նեղ մասնագիտական խորհրդատվության համար նախատեսված ֆինանսական միջոցներ:
«Հաշվի առնելով, որ տուբերկուլյոզի վաղ հայտնաբերումը, կանխարգելումը, հետագա բուժումը և շարունակական հսկողությունը ներառված է առողջապահական պետական նպատակային ծրագրերում և բնակչությանը մատուցվում է բացառապես անվճար հիմունքներով, ուստի առանց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարման շրջանակներում տրամադրվող ֆինանսավորման ընկերության հետագա գործունեությունը անիրատեսական է և ոչ նպատակահարմար»,- նշված է «Հակատուբերկուլյոզային դիսպանսերի» լուծարման մասին նախագծում։
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44