ՈՒրախալի փաստ է, որ դատական մարմինները ընդառաջ գնալով հասրակության հորդորներին, համապատասխան միջնորդությունների արդյունքում՝ գրավի դիմաց ազատ արձակեցին Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին և այլ ակտիվիստների: Սակայն ցավալի է, որ դեռևս կալանքի տակ են մնում իրոք ազգի նվիրյալ մարդկանցից շատերը: Ցանկանում եմ անդրադառնալ նրանցից մեկին՝ սիրված և հարգված հրամանատար, Ազատամարտիկների դաշինք միության խորհրդի անդամ Վլադիմիր Առաքելյանին, ով ձերբակալվել է Նորք-Մարաշում վնասազերծված ահաբեկչական խմբի անդամների հետ կապ ունենալու կասկածանքով, սակայն մինչ օրս նրա դեմ որևէ ապացույց չի հայտնաբերվել և նա անհիմն կերպով շարունակում մնալ ազատազրկված: Վլադիմիր Առաքելյանը Արցախյան պատերազմի առաջին օրերից գտնվել է մարտադաշտում և իր զինակիցների հետ միասին մարտնչել են պատերազմի ամենավտանգավոր և թեժ կետերում, իրենց անուրանալի ավանդը ներդնելով վերջնական հաղթանակի հասնելու գործում: Պատերազմի ավարտից հետո ևս Առաքելյանը շարունակել է իր հայրենաշեն և ազգասեր գործունեությունը, այս անգամ իր անսպառ եռանդն ու անհատնում ջանքերը ներդնելով հայրենի տնտեսության զարգացման գործընթացում: Նա իր ընկերների հետ միասին հիմնադրել է «Եղվարդի մարզակոշիկներ» ֆաբրիկան, արդյունքում ստեղծելով հարյուրավոր նոր աշխատատեղեր, իսկ ֆաբրիկայի որակյալ արտադրանքը հայտի է նաև մեր երկրի սահմաններից դուրս: Հնարավորություն ունենանալով ապրել ճոխ ու շքեղ կյանքով, Առաքելյանը գերադասել է ապրել համեստ կյանքով և իր վաստակած գումարներով այս բոլոր տարիներին մշտապես դրամական աջակցություն է ցուցաբերել իր զոհված և հաշմանդամ ընկերների ընտանիքներին: Ես հուսով եմ, որ երկրի իշխանությունները կցուցաբերեն բարի կամքի դրսևորում և կձեռնարկեն անհրաժեշտ քայլեր, որպեսզի հայրենիքին անմնացորդ նվիրված և հայրենասեր հայորդին, հնարավորինս շուտ հայտնվի ազատության մեջ և կրկին շարունակի իր ստանձնած վեհ առաքելությունը: Վստահ եմ, որ Վլադիմիր Առաքելյանի ազատ արձակումը օրվա հրամայական է և շատ շուտով նա կլինի ազատության մեջ՝ իր մարտական ընկերների, հարազատների և իր ընտանիքի կողքին:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34