«Ժառանգություն» կուսակցության վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձլ է Հայոց Ցեղասպանության և հայրենազրկման 105-րդ տարելիցին:
«Հայոց Ցեղասպանության և հայրենազրկման 105-րդ տարելիցն է բարդագույն մի իրավիճակում, երբ ոչ միայն Հայաստանը և հայ ժողովուրդը, այլև աշխարհի բոլոր պետությունները թագավարակի դեմ պայքարում են համաճարակի պայմաններում: Առաջին անգամ չենք կարողանալու մեր սուրբ ուխտն իրականացնել, խոնարհվել և ոգեկոչել 1915 թվականի Հայոց Ցեղասպանության սրբադասված անմեղ զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդի բարձունքին վեր խոյացող հուշակոթողի անմար կրակի առաջ:
«Ժառանգություն» կուսակցությունը ցավ ի սիրտ արձանագրում է համաժողովրդական երթի համավարակի արգելքը, բայց համոզված է, որ Ցեղասպանության և Մեծ հայրենազրկման 105-րդ տարելիցը Հայաստանում, Արցախում և ի սփյուռս աշխարհի այս անգամ կհիշատակվի առավել ոգեղեն, մեր հույզերն ու ուժերը, ամենակարևորը ծրագրված գործերը կուղղենք Հայ դատի պաշտպանությանը, Ցեղասպանությունը վերապրողների ժառանգների շահերի հանրահռչակմանը և միջազգային բոլոր ատյաններում հետևողական բարձրացնելուն ու պաշտպանելուն:
Համավարակը չի կարող խոչընդոտել համազգային ոգեկոչությանը և մեր պետական ու ժողովրդական դիվանագիտության քայլերին Ցեղասպանության ճանաչման, պաշտոնական ընդունման և դրա հետեւանքների ուղղման, մեծ հայրենատիրությանը հասնելու բարդ ու երկար ճանապարհին:
«Ժառանգությունը» ողջ հայության և աշխարհի առաջադեմ մարդկության հետ սգում է Ցեղասպանության սուրբ նահատակների եւ հայրենիքի բռնազավթման համար, հիշո՛ւմ և պահանջո՛ւմ»,-նշված է հաղորդագրությունում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01