Հայոց ցեղասպանության ճանաչումը պատվի և արժանապատվության հարց է: Ստեփանակերտի «Զանգակատուն» հուշակոթողին իր հարգանքի տուրքը մատուցելուց հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Նրա խոսքով՝ մեկ դար առաջ տեղի ունեցածը համայն մարդկության համար կարևոր ազդակներից մեկն է այն մասին, թե ինչպիսի վտանգներ և սպառնալիքներ կարող են լինել հետագայում: «Կարծում եմ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելի դարձնելն ու այն դատապարտելն ավելի շատ միտված է, որպեսզի նման հանցագործությունները՝ որոնք վաղեմության ժամկետ չունեն, հետագայում սպառնալիք չդառնան այլ ժողովուրդների համար: 1915 թվականին, դրանից առաջ և հետո Թուրքիայի կատարած ոճրագործությունների շարունակությունը փորձեց իրականացնել Ադրբեջանն Արցախի Հանրապետության տարածքում: Այն, ինչ տեղի է ունեցել 1990-ական թվականների սկզբին՝ արցախյան ազատամարտի իրադարձությամբ, փաստում է այն մասին, որ հերթական ցեղասպանության փորձը և սպառնալիքը կախված էր հայ ժողովրդի գլխին: Հայ ժողովուրդն իր միասնական ջանքերով կարողացավ չեզոքացնել այդ սպառնալիքը, և ավելին՝ ստեղծել երկու հայկական հանրապետություններ: Ցեղասպանությունները մերժելու և այդ ցավը կրկին չապրելու ամենակարևոր միջոցը անկախ պետականություն ունենալն է: Ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում: Յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին հայ ժողովուրդն իր խոնարհումն է բերում անմեղ զոհերի հիշատակին, որը կարևոր ուղերձ է միջազգային հանրությանը»,-մասնավորապես ասել Ա. Ղուլյանը:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44