Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է իրեն գործարքներ վարել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ: Այս մասին նա հայտարարել է «Ժողովրդի ծառաներ» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից առաջ կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտնում է 112.ua-ն: «Նախագահն ինձ հանձնարարել է բանակցություններ վարել ԱՄՀ-ի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ: Ուկրաինային շատ ավելի մեծ օգնություն է պետք, քան այն ստանում է: Ես համագործակցության եւ ազգային շահերի պաշտպանության շատ հաջող փորձ ունեմ»,- ասել է նա: Սաակաշվիլին կարծում է, որ Ուկրաինային արտառոց որոշումներ են պետք տնտեսական ճգնաժամի լուծման համար: «Ուկրաինան շատ ուժեղ տնտեսական փոթորկի` տնտեսական ճգնաժամի մեջ է մտնում: Մեզ արտառոց լուծումներ են պետք ոչ միայն ուկրաինական տնտեսությունը փրկելու, այլեւ յուրաքանչյուր ուկրաինական ընտանիքի համար հարվածը հնարավորինս թուլացնելու համար»,- ասաց նա: Ըստ Սաակաշվիլիի` նա կշարունակի «նախագահ Զելենսկու եւ նրա թիմի ծրագիրը»: Ըստ 112.ua- ի` Վրաստանի արտգործնախարարությունը հերքել է Ուկրաինայի դեսպանին խորհրդակցությունների նպատակով հետ կանչելու մասին տեղեկությունները, սակայն, ըստ «Մտավարի» հեռուստաալիքի, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին «շատ վշտացած է» Զելենսկու որոշումից: Ավելի վաղ Միխեյիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինայի բարեփոխումների հարցերով փոխվարչապետ դառնալու առաջարկ է ստացել Ուկրաինայի Նախագահ Վլադիմիր Զելենսկուց եւ խոստացել է փոփոխությունների իր ծրագիրը ներկայացնել Գերագույն ռադա:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44