Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչմանը միացել է Իսպանիայի Սենատի անդամ, Բալերայան կղզիները ներկայացնող գործիչ Վիսենս Վիդալ Մատասը:
Վերջինս թվիթերյան գրառում է կատարել՝ մեջբերելով Հիտլերի հանրահայտ խոսքը. «Ո՞վ է հիշում հայերին»:
«Ապրիլի 24-ին նշվում է 20-րդ դարի առաջին Ցեղասպանության՝ Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը»,- իր թվիթերյան էջում գրել է իսպանիացի սենատորը՝ կից լուսանկար հրապարակելով «Հայոց ցեղասպանություն. ոգեկոչում, արդարություն, հատուցում» գրությամբ պաստառով:
Հայ ժողովրդին իր համերաշխությունն է հայտնել նաև Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն: «Այսօր Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրն է: Լրանում է ժամանակակից դարաշրջանի առաջին Ցեղասպանության 105-ամյա տարելիցը, որը հանգեցրել է ավելի քան միլիոն ու կես հայերի բնաջնջման: Իմ համերաշխությունն ու աջակցությունն եմ հայտնում հայ ժողովրդին այսօր»,- գրել է իսպանացի գործիչն իր թվիթերյան էջում՝ դարձյալ լուսանկար հրապարակելով փոխհատուցման պահանջով գրառմամբ:


12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44