Մարտի սկզբից Հայաստան է վերադարձել շուրջ 69 հազար, իսկ արտակարգ դրություն հայտարարելու պահից ի վեր՝ 22 հազար հայրենակից: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանն ինստագրամում առցանց հարցազրույցի ժամանակ: Նրա խոսքով՝ աշխարհագրությունը շատ լայն է, իսկ հայրենիք վերադառնալու գործընթացը շարունակվում է: Նախարարը հատուկ շեշտադրում է արել, որ քաղաքացիների վերադարձը հաջողվում է կազմակերպել՝ համագործակցելով արտերկրյա գործընկերների, հարեւանների հետ, Սփյուռքի հայկական կառույցների եւ անհատ քաղաքացիների ակտիվ աջակցությամբ եւ օգնությամբ: Խոսելով ինքնամեկուսացման պայմաններում իր աշխատանքի մասին՝ նախարարը նշել է, որ կառավարության եւ խորհրդարանի համար աշխատանքը շարունակվում է: «Պահպանելով բոլոր պահանջները՝ սոցիալական հեռավորությունն ու մշտական ախտահանումը: Սակայն մենք չենք կարող թույլ տալ, որ սպառնալիքն ազդի մեր աշխատանքի վրա»,-ընդգծել է ԱԳ նախարարը: Պատասխանելով հարցին՝ ինչպես կփոխվի աշխարհը պանդեմիայից հետո՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ պանդեմիան ցուցադրել է երկրների խոցելիությունը եւ միաժամանակ փոխադարձ կապը:Եւ չնայած կորոնավիրուսի պանդեմիան բարդ է՝ անհրաժեշտ է կենտրոնանալ եւ փնտրել աշխատելու, ստեղծելու, պետություն կառուցելու ուղիներ: ԱԳ նախարարը հիշեցրել է, որ արդեն ձեռրարկվել են որոշակի միջոցառումներ՝ 14 քայլ պանդեմիայի անմիջական հետեւանքները կրճատելու համար: Անհրաժեշտ են նաեւ հետագա գործողություններ հետեւանքները նվազագույնի հասցնելու համար, հավելել է նախարարը: Խոսելով իր աշխատանքում ընդհանուր առմամբ ամենամեծ դժվարության մասին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ամենալուրջ մարտահրավերն իր համար պատասխանելն է սեփական հարցին՝ արդյո՞ք արել է առավելագույնն իր հնարավորությունների սահմաններում:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44