ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդականներից մեկը` Սթիվեն Միլերը, հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի կողմից ներգաղթի ժամանակավոր արգելքի մասին ստորագրած հրամանը մշտական բնույթ կկրի մի շարք կատեգորիաների ներգաղթյալների համար, գրում է The Washington Post-ը: Միլերը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը քննարկում է օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության սահմանափակման միջոցները: Ըստ նրա` նախագահի հրամանագիրը դիտարկվում է երկարաժամկետ կտրվածքով: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել 60 օր ժամկետով ԱՄՆ ներգաղթի ժամանակավոր արգելքի մասին: Հրամանագիրը վերաբերում է «գրին քարտերի» դիմումատուներին` կրկին աշխատանք գտնել փորձող ամերիկացիներին պաշտպանելու նպատակով, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը կորոնավիրուսի համավարակի հետեւանքով: Արգելքը կվերանայվի 60-օրյա ժամկետից հետո: 2016 թվականին ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումների թվում էր ներգաղթի չեղարկումը: Նախագահի քաղաքականության քննադատներն այս հայտարարությունը կորոնավիրուսի համավարակից օգտվելու փորձ են համարում` իր երկար սպասված քաղաքական նպատակին հասնելու համար: Վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը հայտարարել էր, որ Թրամփի աշխատակազմը քննարկում է առանձին քայլի ներդրումը՝ ուղղված H-1B վիզաների (օտարերկրյա զբոսաշրջիկի վիզա, որն ամերիկյան ընկերություններին թույլ է տալիս մինչեւ 6 տարի ժամկետով օտարերկրացի աշխատողի ընդունել) հայտատուների ընդգրկմանը: Թրամփը հաստատել է, որ քննարկվում է նաեւ այդ կարգադրության կատարումը: Ըստ սպիտակ տան աղբյուրի՝ առաջին հրամանում («գրին քարտի» մասին) բացառություն է արվելու մարդկանց համար, որոնք մասնակցում են կորոնավիրուսի համավարակին արձագանքմանը, այդ թվում` ֆերմերային տնտեսությունների աշխատողների եւ նրանց համար, ովքեր օգնում են ԱՄՆ-ում սննդամթերքի մատակարարումների ապահովմանը:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44