Նոր Զելանդիային հաջողվել է կանգնեցնել կորոնավիրուսի տարածումը երկրում: BBC-ի փոխանցում է, որ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը: Նա նշել է, որ երկրում խիստ սահմանափակումները նախատեսում են հանել: Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծել է, որ Նոր Զելանդիային հաջողվել է խուսափել վատագույնից, սակայն պետք է շարունակի պայքարը վիրուսի դեմ: «Մենք այս մարտը հաղթեցինք, սակայն մենք պետք է պահպանենք զգոնությունը, եթե ցանկանում ենք նույն ձևով շարունակել»,-ասել է նա: Ապրիլի 27-ին ժամը 23:59-ին կհանվեն 4-րդ մակարդակի սահմանափակումները, որոնք գործում են արդեն 4 շաբաթ: Այդ ընթացքում, գրեթե բոլոր ձեռնարկությունները փակ են եղել, դպրոցների հետ միասին: Վարչապետը նշել է, որ 3-րդ մակարդակի սահմանափակումներում նոր ռսիկեր են ի հայտ գալիս, մարդիկ կարող են ավելի շատ միմյանց հետ շփման մեջ լինել: Երրորդ մակարդակում ռեստորաններին ու դպրոցներին կթույլատրվի բացվել փոքր մասշտաբներով: Դպրոցները բաց կլինեն մինչև 10 տարեկան երեխաների համար, որոնք չեն կարող տանը սովորել կամ որոնց ծնողները պետք է վերադառնան աշխատանքի: Ընկերությունները կարող են վերադառնալ աշխատանքի, եթե պահպանվեն համապատասխան գերատեսչությունների կողմից սահմանված անվտանգության կանոնները: «Մենք բացում ենք տնտեսությունը, սակայն չենք բացում մարդկանց հանրային կյանքը»,- ասել է Արդերնը:
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34