Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսից ապաքինվելուց հետո՝ իր առաջին աշխատանքային օրը, բրիտանացիներին միասնության և լավատեսության կոչ է արել և վստահություն հայտնել, որ Մեծ Բրիտանիան կհաղթահարի կորոնավիրուսը: Մեծ Բրիտանիայի վարչապետի ուղերձը հեռարձակվել է Դաունինգ սթրիթի յութուբյան ալիքում։ «Միասին մենք կհաղթահարենք այս փորձությունը։ Եվ Մեծ Բրիտանիան ավելի ուժեղ կդառնա, քան երբևէ»,-հայտարարել Է Ջոնսոնը՝ ելույթ ունենալով Դաունինգ սթրիթում` իր նստավայրի առջև: «Եթե մենք, որպես երկիր, կարողանանք նույնպիսի լավատեսություն և եռանդ ցուցադրել, ինչպիսին կապիտան Թոմ Մուրը, որն այս շաբաթ կդառնա 100 տարեկան, եթե մենք կարողանանք ցույց տալ միասնության և վճռականության նույն ոգին, որը մենք բոլորս արդեն ցուցադրել ենք անցած վեց շաբաթներին, ապա ես կասկած չունեմ, որ մենք կհաղթենք», - ասել է նա: Թոմ Մուրը Երկրորդ համաշխարհային պատերազմի բրիտանացի վետերան է։ Նա մասնակցել է երկրի առողջապահության ազգային ծառայության համար դրամահավաքի ակցիային։ Ակցիայով հետաքրքրվել են ԶԼՄ-ները, և Մուրը դարձել է Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ պայքարի խորհրդանիշը: Ջոնսոնն ընդգծել է, որ կորոնավիրուսը մարտահրավեր է դարձել Մեծ Բրիտանիայի համար: «Ճիշտ է, որ սա ամենամեծ մարտահրավերն է, որին երկիրը բախվել է պատերազմի ժամանակներից ի վեր։ Բայց նաև փաստ է այն, որ մենք առաջընթաց ենք արձանագրում»,-հավելել է նա՝ նշելով, որ նվազել է կորոնավիրուսի վարակակիրների թիվը, ինչպես նաև ինտենսիվ թերապիայի բաժանմունքների ծանրաբեռնվածությունը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01