2020թ. մարտի 6-ին «hraparak.am» կայքում հրապարակվել էր «Մարությանին կալանավորելու հիմքե՞ր կան» վերտառությամբ հոդված, համաձայն որի քաղաքային իշխանությունների թողտվությամբ 1 տարի շարունակ «Հին Երևան»-ի կառուցապատումն իրականացվում է առանց համապատասխան թույլտվության: Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոդվածում ՀՀ մեկ այլ համայնքի ղեկավարին առաջադրված մեղադրանքի, մեղսագրվող արարքի հետ համեմատությամբ դատողություններ են արվել քրեական հետապնդման գործառույթի ընտրանքային իրականացման վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում հրապարակումն առանձնացվելուց հետո Երևան քաղաքի դատախազությունում պետական շահերի պաշտպանության գործառույթի համատեքստում սկսվել է ուսումնասիրություն: Այդ շրջանակում Երևանի քաղաքապետարանից պահանջվել և ստացվել են «Հին Երևան»-ի կառուցապատմանն առնչվող փաստաթղթերը՝ Երևանի քաղաքապետի որոշումները, քաղաքապետի որոշման հիման վրա թողարկված գլխավոր հատակագծերը, շինարարական աշխատանքների հաստատված նախագծերի և շինթույլտվությունների վերաբերյալ փաստաթղթերը: Ուսումնասիրմամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 29.08.2013թ. որոշմամբ Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ՝ «Հին Երևան» համալիրի նախագծի իրականացման նպատակով: Ըստ ստացված փաստաթղթերի՝ սկսած 2015թ. սեպտեմբերից մինչև 2019թ. դեկտեմբեր Երևան համայնքի կողմից 4 ընկերությունների տրվել են համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանքներ, որոնք համաձայնեցվել են իրավասու մարմնի և օրենքով սահմանված այլ շահագրգիռ մարմինների հետ: Իսկ 2016-ից 2019թթ. այդ ընկերություններից 3-ին տրվել են շինթույլտվություներ, որոնց նախագծերը համաձայնեցված են ՀՀ մշակույթի նախարարության, օրենքով սահմանված այլ շահագրգիռ մարմինների հետ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ շինթույլտվություն ստացած ընկերություններից մեկը համաձայնեցված նախագծի պահանջներից դուրս վերգետնյա հարկի շինարարական աշխատանքներ է իրականացրել, ինչի համար Երևանի քաղաքապետարանի կողմից ենթարկվել է կրկնակի վարչական տույժի: Նկատի ունենալով, որ ընկերությունը կրկնակի վարչական տույժի ենթարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում շարունակել է նախագծի խախտումներով իրականացվող շինարարությունը, դեռևս նշված հոդվածի հրապարակումից առաջ Երևանի քաղաքապետը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին: Այդ հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են ոստիկանություն՝ դրանց հիման վրա նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ, ինչի արդյոնքում ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն: Այսինքն դատախազության ուսումնասիրությամբ «Հին Երևան» նախագծի կառուցապատումը քաղաքային իշխանությունների դրսևորած անգործության կամ թողտվության պատճառով խախտումներով իրականացվելու հանգամանքը չի հիմնավորվել:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01