Երեւանի ավագանին այսօր՝ ապրիլի 28-ի իր նիստում որոշում կայացրեց Երեւանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը:
Որոշման մեջ նշվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի N551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը. Երեւանի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Մահաթմա Գանդիի արձանը Երեւան քաղաքի Հալաբյան եւ Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրելու համար»:
Հարցը ներկայացրեց Երեւանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը՝ նշելով, որ արձանի տեղափոխման եւ տեղադրման բոլոր ծախսերը պատրաստակամ է կրել հնդկական կողմը:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Որոշման ընդունման համար հիմք է հանդիսանում Երեւանի քաղաքապետին ուղղված ՀՀ արտաքին գործերի նախարարության գրությունը, որով առաջարկվում է Հնդկաստանի հոգեւոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ եւ փիլիսոփա Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երեւանում տեղադրել նրա արձանը, դրանով իսկ ամրապնդելով եւ խորացնելով Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բարեկամական հարաբերությունները: Գրության մեջ նաեւ նշվում է, որ արձանը կտրամադրի հնդկական կողմը, ինչպես նաեւ կհոգա արձանի Երեւան տեղափոխման, պատվանդանի կառուցման եւ տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը:
Մահաթմա Գանդին Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից եւ գաղափարախոսներից էր: Գանդին որպես պայքարի միջոց ընտրել էր խաղաղ ապստամբությունը, պայքարը` առանց չարության, կրակոցների, որտեղ մարդկանց միակ զենքը իրենց կյանքն է: Երբ նրա համառ ջանքերի շնորհիվ 1947 թվականին Հնդկաստանը խաղաղ ճանապարհով անկախացավ Մեծ Բրիտանիայից, աշխարհը համոզվեց Գանդիի գաղափարախոսության արդյունավետության մեջ:
Մահաթմա Գանդիի ծննդյան օրը` հոկտեմբերի 2-ը՝ Հնդկաստանում նշվում է իբրեւ ազգային տոն, իսկ ամբողջ աշխարհում՝ որպես «Ոչ բռնության» օր:
ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացված առաջարկը հավանության է արժանացել Երեւանի գլխավոր ճարտարապետի եւ աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության կողմից, ինչպես նաեւ համաձայնեցվել է աշխատակազմի արտաքին կապերի վարչության հետ:
Մահաթմա Գանդիի արձանի տեղադիրքը Երեւան քաղաքի Հալաբյան եւ Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում կապահովի վերջինիս առավել շահեկան տեսողական ընկալումը տարածության մեջ»:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44