«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վաղը՝ ապրիլի 30-ին, ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կգա Ազգային ժողով։ Նա պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում պետք է ներկայացնի Գլխավոր դատախազության 2019 թվականի գործունեության արդյունքներն ու պատասխանի նաև պատգամավորների հարցերին։ Արդեն մայիսի 5-ին մեկնարկելու է ԱԺ հերթական քառօրյան եւ հաղորդումն, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2019 թվականի գործունեությունը, կքննարկվեն հենց այդ օրը։
«Ժողովուրդ» օրաթերթը մանրամասներ ներկայացրել էր Արթուր Դավթյանի հաշվետվությունից, որը ներկայացված է եղել դեռ մարտի 30-ին։ Ըստ այդմ, հաղորդման մեջ տեղ է հատկացված կոռուպցիայի դեմ պայքարին։
2019 թվականին ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 2083 (2018թ․-1988) նյութ, որից 1399-ով (2018թ․-1469) հարուցվել են քրեական գործեր, 655-ով (2018թ․-451)՝ քրեական գործ հարուցելը մերժվել է, որից 603-ը (2018թ․-410)՝ արդարացման, 52-ը (2018թ․-41)՝ ոչ արդարացման հիմքով: 2019թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի թվով 100 նախապատրաստված և ավարտված նյութերով ու քննված և ավարտված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված գույքային վնասը կազմել է 2011559889 (2018թ. – 4629549320) ՀՀ դրամ:
Պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 1.003.689.227 (2018թ. – 3.938.873.757) ՀՀ դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55