ՁԻԱՀ-ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ տնօրինությունը տեղեկացնում է, որ ամբողջ ծավալով իրականացվում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն ու հետազոտությունը, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելումը, տրամադրվում է նախա- և հետկոնտակտային կանխարգելում։ Դիսպանսեր հսկողության տակ գտնվող պացիենտներին հասանելի են բոլոր անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունները, ՀՌՎ դեղորայքը տրամադրվում է 2 ամիս և ավելի ժամկետով։ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակի պայմաններում հորդորում ենք ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի պացիենտներին և այցելուներին պահպանել անհատական պաշտպանության բոլոր կանոնները, վարակիչ հիվանդությունների նշանների` բարձր ջերմության, հազի, հարբուխի առկայության դեպքում չայցելել ՁԻԱՀ-ի ԿՀԿ։ Անհրաժեշտության դեպքում կապ հաստատե՛ք Ձեր բժշկի հետ, և մենք կկազմակերպենք դեղամիջոցների փոխանցումն ու արյան նմուշառումը։ Շնորհակալություն ենք հայտնում կենտրոնի բուժանձնակազմին, որ արտակարգ դրության պայմաններում ցուցաբերելով անձնական նախաձեռնություն և բարձր պրոֆեսիոնալիզմ՝ ամենօրյա ռեժիմով շարունակում են իրականացնել այցելուների ընդունելությունները և տրամադրում են որակյալ բուժօգնություն։ Կոչ ենք անում զերծ մնալ անպատասխանատու հայտարարություններից, պացիենտների շրջանում ապատեղեկատվություն տարածելուց, խուճապ սերմանելուց։ Զգուշացնում ենք, որ կենտրոնի բնականոն գործունեությունը խաթարելու, մեր պացիենտներին ապակողմնորոշելու հետագա քայրերին տրվելու է իրավական և բարոյական շատ խիստ գնահատական: Բոլոր հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 010 61-37-30 հեռախոսահամարին կամ գրել ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի ֆեյսբուքյան էջին։
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44