«Տարիներ շարունակ, տարբեր ուժգնությամբ, հասարակության եւ փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվում ՀՀ-ում բնական գազի գների ձեւավորման հարցը: Էներգակիրների համաշխարհային շուկաներում ընթացող աննախադեպ զարգացումներն ավելի են ուժգնացրել հարցի շուրջ քննարկումները: Խնդրո առարկայի հետ կապված արձագանքները հաճախ մանիպուլյատիվ բնույթ են կրում, դառնում քաղաքական շահարկումների առարկա: «ՀՀ» օրաթերթի խնդրանքով հիմնախնդիրը մեկնաբանել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը: «Հարցադրումներ են արվում,- մասնավորապես նշել է տնտեսագետը,- «սահմանին» եւ «սահմանից այս կողմ» գազի գնի մեծ տարբերության մասին: «Գազպրոմ Արմենինա»-ն գործում է ՀՀ-ի օրենսդրության շրջանակներում: Հետեւաբար, ՀՀ կառավարությունը եւ ՀՀ Ազգային ժողովը կարող են իրենց լծակներով պարզել, թե ինչ է կատարվում սահմանից այս կողմ: Գնագոյացման տնտեսագիտական կողմի համար պատասխանատու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որի մասնագիտական կարողությունները եւ գործունեության թափանցիկությունը չպետք է կասկածի տեղիք տան: Բայց դատելով պարբերաբար հարցի շուրջ ծավալվող քննարկումներից, որոնք երբեմն զերծ չեն պոպուլիզմից, կարելի է ենթադրել, որ, այնուամենայնիվ, խնդիրներ կան: Նման քննարկումների ժամանակ դիտարկվում են հարցի ոչ միայն զուտ տնտեսագիտական, այլեւ քրեական կողմերը: Խոսքը վերաբերում է «սահմանից այս կողմ» գազի գնագոյացման կոռուպցիոն սխեմային: Այդ առումով, հատկապես կարեւոր է իրավապահ համակարգի արձագանքը. եթե դրանք անհիմն են, ապա այդպիսի հայտարարություններ արած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության, իսկ եթե հիմնավորված են, ապա պետք է ձեռնարկվեն օրենքով սահմանված գործողություններ»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55