Երեքշաբթի երեկոյան Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն հայտարարել է, որ ինքն անզոր է կորոնավիրուսի համաճարակի դեմ, որի հետևանքով մահացել է ավելի քան 5 հազար քաղաքացի: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, պետության ղեկավարը նման ձևով արձագանքել է այն լուրերին, որ Լատինական Ամերիկայի խոշորագույն երկիրը կորոնավիրուսից մահացածների թվով գերազանցել է Չինաստանին, որտեղ հայտնաբերվել էր վիրուսը: «Ես ափսոսում եմ: Ես, անշուշտ, Մեսսիան եմ ( Բոլսոնարուի երկրորդ անունն է, որը պորտուգալերենից թարգմանած նշանակում է «մեսիա, օծյալ»), բայց ես չեմ կարող հրաշքներ գործել»,- ասել է նախագահը իր նստավայրի դարպասների մոտ մամուլի հետ ճեպազրույցի ընթացքում: Բոլսոնարուն ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին: Նրա խոսքով, մահացածների մեծ մասը տարեցներ են: «Բայց կյանքն այդպիսին է: Վաղը կգա իմ հերթը: Իհարկե մենք ուզում ենք արժանապատվորեն մեռնել և լավ հիշողություն թողնել մեր մասին»,- եզրափակել է Բրազիլիայի առաջնորդը: Բոլսոնարուն բազմիցս քննադատել է մարզային իշխանությունների ձեռնարկած կարանտինային միջոցառումները: Պետության ղեկավարը պնդում է, որ սահմանափակումներն աղետալի հետևանքներ կունենան երկրի տնտեսության համար՝ հանգեցնելով զանգվածային սննկացման և գործազրկության աճի: Այնուամենայնիվ, նահանգապետերի մեծ մասը որոշեցին երկարաձգել սահմանափակումները՝ հակադրվելով նախագահի տեսակետին: Բրազիլիայի Դաշնային Գերագույն դատարանը հաստատել է տեղական իշխանությունների՝ իրենց տարածքներում կարանտինային միջոցառումներ հայտարարելու իրավունքը:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44