Ապրիլի 30-ի դրությամբ փետրվար և մարտ ամիսներին սպառած բնական գազի դիմաց գումարը ամբողջությամբ չի վճարել 111 944 բնակիչ-բաժանորդ: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությանից։
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ապրիլի 22-ից կոմունալ ծառայությունների դիմաց չվճարելու դեպքում ծառայությունը մատուցող ընկերությունն արդեն իրավունք ունի կասեցնել այն։ «Գազպրոմ Արմենիան» էլ տեղեկացրել էր, որ ապրիլի 22-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 28-ին ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում՝ խոսելով կոմունալ ճգնաժամի մասին, հայտնել էր, որ ՀՀ-ում կա մոտ 623 հազար գազի բաժանորդ, որոնցից 736-ի գազի մատակարարումը դադարեցվել է․ «Ընդ որում, գազի պարագայում բոլոր սպառողների, որոնց գազամատակարարումը դադարեցվել է, պարտքը կազմում է 80 հազար դրամ և ավելի»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից երկուսով պետությունը որոշ չափով վճարելու է փետրվար ամսին սպառած գազի և էլեկտրաէներգիայի վճարները։ Մասնավորապես, մինչև 10 հազար դրամ սպառած գազի դիմաց պետությունը փոխհատուցելու էր 50 տոկոսը, մինչև 30 հազար դրամի դեպքում՝ 30 տոկոսը։ Գումարը փոխանցվի բնական գազ և էլեկտրաէներգիա մատակարարող ընկերություններին միջոցառման շահառու հանդիսացող բնակիչներին հետագա փոխանցման պայմանով։ Պարտքի առկայության դեպքում այդ գումարը կուղղվի բաժանորդի պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում կձևակերպվի որպես կանխավճար։
«Գազպրոմ Արմենիայից» Tert.am-ին տեղեկացրին, որ այս երկու միջոցառումներով Կառավարությունից փոխանցվել է 1 մլրդ 698 հազար 872 մլն 781 մլն դրամ։
«2020թ. փետրվարին սպառած բնական գազի համար 50% փոխհատուցում տրամադրվել է 215 695 բնակիչ-բաժանորդների, փոխհատուցված գումարը կազմել է 474 903 616 դրամ: 2020թ. փետրվարին սպառած բնական գազի համար 30% փոխհատուցում է տրամադրվել է 206 136 բնակիչ-բաժանորդների, փոխհատուցված գումարը կազմել է 1 223 969 165 դրամ»,- ասված է հարցման պատասխանում։
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44