ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ իրենց թշնամին վիրուսն է, այլ ոչ թե Չինաստանը, հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, գրում է ria.ru-ն։ «Ինչ վերաբերում է պատասխանատվության ենթարկվելուն, ապա մենք բազմիցս ասել ենք, որ վիրուսը ողջ մարդկության համընդհանուր թշնամին է։ Չինաստանը նույնպես տուժող կողմ է, այլ ոչ թե վիրուսի հանցակիցը»,-մեկնաբանել է Գեն Շուանը: Նա հավելել է, որ առողջապահության ոլորտում համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու համար միջազգային հանրությունը պետք է միավորվի և միասնաբար գործի։ Ավելի վաղ Reuters գործակալությանը տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ համավարակի պատճառով Չինաստանին պատժելու տարբերակներ են քննարկում: Թրամփը բազմիցս հայտնել է նաև, որ Վաշինգտոնում չեն բացառում այն վարկածը, որ կորոնավիրուսը ստեղծվել է Ուհան քաղաքում գտնվող լաբորատորիայում: Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3․241․483 է, մահացել է 228․882 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 211 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26