ՊԲ-ի առանձին տանկային բրիգադներից մեկի զինծառայողները, անձնակազմի հոգեբանական պատրաստության համալիր ծրագրի շրջանակներում, ապրիլի 30-ին ներգրավվել են հոգեբանական արգելագոտու հաղթահարման վարժանքներում, որոնք նպատակ ունեին բարձրացնել մասնակիցների բարոյամարտական որակները, վերջիններիս մոտ հաղթահարել վախը, խուճապային տրամադրությունները և մարտի հավանական ելքի վրա ազդող այլ հոգեբանական խոչընդոտներ: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ անցկացվող միջոցառման ուսումնական նպատակներին ծանոթանալուց հետո պարապմունքի մասնակիցներն անմիջապես անցել են առաջադրված խնդրի կատարմանը: Արգելագոտում ներառված են քարքարոտ և հրդեհային տեղամասեր, ջրային արգելք, փշալարային անցում և այլ գոտիներ, որոնք հաղթահարելուց հետո զինծառայողը նռնակների և հրաձգային զենքի օգնությամբ խոցում է պայմանական հակառակորդին: Պարապմունքի ամբողջ ընթացքը ուղեկցվել է ձայնային համապատասխան ազդանշաններով և տանկի ու հետևակի մարտական մեքենայի շարժերով, որոնք ուժեղացնում են պայմանական մարտի հոգեբանական ազդեցությունը պարապմունքի մասնակիցների վրա: ՊՆ-ից հավելում են, որ հոգեբանական արգելագոտու հաղթահարումը արդեն իսկ ներառված է անձնակազմի համալիր պատրաստության ծրագրերում և նման պարապմունքներում ընդգրկվում են բոլոր ժամկետային զինծառայողները:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44