Ֆաշիստական Գերմանիային հաղթելու 75-ամյակի կապակցությամբ ՌԴ Կուբինկա քաղաքում կառուցվող Քրիստոսի Հարության տաճարում (ՌԴ զինված ուժերի գլխավոր տաճար) ապամոնտաժվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խճանկարային պատկերը: Ռուս ուղղափառ եկեղեցում դա կապել են նախագահի ցանկության հետ, գրում է «Կոմերսանտ»-ը։
Ավելի վաղ հրապարակվել էին տաճարի խճանկարների լուսանկարները, որոնցից մեկը պատկերում էր Պուտինին և մի շարք այլ ռուս քաղաքական գործիչների, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին և այլոց, որոնք 2014 թվականին առնչություն են ունեցել Ղրիմի՝ ՌԴ-ին վերամիավորվելու գործողությանը։
Մոսկվայի պատրիարքարանի՝ զինված ուժերի և իրավապահ մարմինների հետ համագործակցության սինոդային բաժնի ղեկավար Ստեֆան Կլինը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ զինված ուժերի գլխավոր տաճարի կառուցման գեղարվեստական խորհուրդը որոշում կընդունի՝ «հաշվի առնելով խճանկարի հարցում պետության ղեկավարի կարծիքը»:
Կառույցը, որը կբացվի Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, կդառնա աշխարհի ամենաբարձր ուղղափառ տաճարներից մեկը։ ՌԴ զինված ուժերի գլխավոր տաճարը կառուցվել է «Պատրիոտ» այգում:
Գլխավոր գմբեթի տակ սյան բնի տրամագիծը կկազմի 19,45 մետր՝ մատնանշելով պատերազմի ավարտի տարին, իսկ «Հիշատակի ճանապարհը» կունենա 1418 աստիճան, ինչը համապատասխանում է Խորհրդային Միության պատերազմում կռվելու օրերի թվին:
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34