«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը մայիսի 2-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպում է բարեգործական օնլայն դրամահավաք, որի ամբողջ գումարն ուղղվելու է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաներին և երիտասարդներին։ Նոր տիպի Կորոնավիրուսի (Covid-19) տարածման պատճառով ամբողջ աշխարհում ստեղծված բացառիկ ու անորոշ վիճակի հետևանքով՝ հիմնադրամն անորոշ ժամանակով հետաձգել է նախաձեռնած մի շարք բարեգործական միջոցառումների, դրամահավաքների և հանդիպումների անցկացումը։ Սակայն, միաժամանակ, քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող հարյուրավոր երեխաներ և երիտասարդներ այս դժվար օրերին էլ շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժում։ Նրանք չեն կարող սպասել, մինչև բժիշկները կհաղթեն համաճարակին։ Հետևաբար, հիմնադրամը դիմում է Հայաստանում և սփյուռքում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին, հիմնադրամի բարերարներին, մեր գործընկերներին որպեսզի այս դժվար օրերին յուրաքանչյուրն իր ներդրումը կատարի քաղցկեղ ունեցող երեխաների և երիտասարդների բուժման գործում։ Ձեր նվիրատվությունները կարող եք ուղարկել հետևյալ հաշվեհամարներին՝ ‹‹Բանկ օֆ Ամերիկա›› 3251 3512 0666/routing#121000358 և ‹‹Ամերիաբանկ›› 15700 23051810100 կամ նվիրատվություն կատարել հարթակի միջոցով։ Գործունեության երկու տարվա ընթացքում ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամը ՀՀ-ից և Արցախից մինչև 25 տարեկան ավելի քան 300 երեխայի և երիտասարդի ապահովել է անվճար բուժմամբ, դեղորայքով, վիրահատական միջամտությամբ, օրական 4-անգամ սնունդով և սոցիալ-հոգեբանական ծառայությամբ։ Այս ընթացքում հիմնադրամը տրամադրել է ավելի քան 465.000.000 ՀՀ դրամի աջակցություն։ Ամսական կտրվածքով հիմնադրամը տրամադրում է 30-40 միլիոն դրամի աջակցություն։ Համաձայն վիճակագրության ՀՀ-ում և Արցախում քաղցկեղից բուժվում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների 70%-ը։
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44