Ապրիլի 30-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ այտի, պարանոցի շրջանի սալջարդ վերքեր, ծնկների քերծվածքներ, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ, կողի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 60-ամյա մի տղամարդ:Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկը տեղեկացրել էր, որ տուժածն ի վիճակի չէ բացատրություն տալու:
Ժամեր անց հիվանդանոցից ոստիկանություն ստացվել է երկրորդ ահազանգը։ Հայտնել են, որ «աջ ձեռքի լաթաձև վերք, ալկոհոլային խմածություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 56-ամյա մի տղամարդ, որը հայտարարել է, որ վնասվածքը ստացել է իրենց բակում ընկնելու հետևանքով:
Արմավիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 30-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի «Կապույտ կամուրջ» կոչվող տարածքում հիվանդանոց տեղափոխվածները կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 24-ամյա մի երիտասարդի հետ։
Արդյունքում` վերջինս մարմնական վնասվածքներ է հասցրել տղամարդկանց ու նրանցից մեկին պատկանող «ԳԱԶ-24» ավտոմեքենայով, առանց սեփականատիրոջ համաձայնության, հեռացել է դեպքի վայրից:
Մայիսի 1-ին, ժամը 06.10-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ երիտասարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է դեպքի վայրում և փաթեթավորվել` փորձաքննության ուղարկելու համար:
Հայտնաբերվել է նաև ավտոմեքենան և տեղափոխվել բաժնի պահպանվող հատուկ տարածք:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44