Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դադարեցրել է Դարիգա Նազարբաեւայի պատգամավորական լիազորությունները, փոխանցում է Tengrinews.kz-ը:
«Մայիսի 4-ին տեղի է ունեցել ԿԸՀ նիստ, որի ժամանակ որոշում է ընդունվել «Խորհրդարանի Սենատի պատգամավոր Դ. Ն. Նազարբաեւայի լիազորությունների դադարեցման մասին»»,- հաղորդվում է հանձնաժողովի կայքում:
«Սենատի պատգամավոր Դարիգա Նուրսուլթանովնա Նազարբաեւայի լիազորությունները դադարեցված են ՂՀ Սահմանադրության 52-րդ հոդվածի 5-րդ կետի, «Խորհրդարանի եւ նրա պատգամավորների կարգավիճակի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ եւ 9-րդ կետերի համաձայն՝ նախագահի մայիսի 2-ի 2№ 315 «Դ. Ն. Նազարբաեւայի մասին» հրամանի հիման վրա»,- նշել են գերատեսչությունից:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին հրապարակվել է երկրի նախագահի հրամանը Ղազախստանի առաջին նախագահ դուստր Դարիգա Նազարբաեւայի լիազորությունների դադարեցման մասին: Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն ավելի ուշ Twitter-ում Դարիգա Նազարբաեւային շնորհակալություն է հայտնել:
Դարիգա Նազարբաեւան խորհրդարանի Սենատի խոսնակն էր դարձել 2019 թվականի մարտի 20-ին: 2019-ի օգոստոսի 12-ին երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Դարիգա Նազարբաեւային վերանշանակել էր Սենատի պատգամավոր:
Դարիգա Նազարբաեւան ծնվել է 1963 թվականի մայիսի 7-ին: Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, Ղազախստանի Կիրովի անվան պետական համալսարանը: Մասնագիտությամբ պատմաբան է, պատմության եւ հասարակագիտության ուսուցիչ:
Քաղաքագիտության դոկտոր է, պատմական գիտությունների թեկնածու:
Աշխատել է Մաջլիսի փոխնախագահ, զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը, ավելի ուշ դարձել է Սենատի պատգամավոր:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44