«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, փոխնախարար Արտյոմ Սմբատյանն այսօր այցելեցին Արտաշատի բժշկական կենտրոն՝ հերթական անգամ ծանոթանալու կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտների՝ այստեղ իրականացվող բժշկական օգնության կազմակերպման պայմաններին և ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք Արտաշատի ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից:
«Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և COVID-19-ի կլինիկական աշխատանքների գծով համակարգող Լիլիթ Մուսեյանը հանգամանորեն ներկայացրեցին այս պահին ԲԿ-ում հիվանդանոցային բուժում ստացող 120 պացիենտների առողջական վիճակը՝ ընդգծելով, որ բուժանձնակազմի կողմից արվում է ամեն ինչ՝ նրանց որակյալ բժշկական օգնություն ու հոգեբանական աջացություն ցուցաբերելու նպատակով:
Նախարար Թորոսյանն իր գոհունակությունը հայտնեց ԲԿ-ում կազմակերպվող բարձրակարգ բուժօգնության և պացիենտների բժշկական խնամքը միջազգային ուղեցույցների համապատասխան կատարելու համար:
- Այս օրերին բուժաշխատողներին բարդ ու պատասխանատու առաքելություն է վերապահված՝ հաղթահարել ամեն րոպե առաջացող մարտահրավերները՝ կապված COVID-19 համավարակի հետ, ինչն այս թիմը հաջողությամբ իրականացնում է,-մասնավորապես նշեց պարոն Թորոսյանը:
-Ուրախալի է, որ ԲԿ-ում բժշկական օգնության կազմակերպումը բարձր մակարդակով է կատարվում, պացիենտների բուժման համար ստեղծված են բոլոր պայմանները,-ընդգծեց մարզպետ Սարգսյանը:
Իր հերթին պարոն Համաբարձումյանը շնորհակալություն հայտնեց պարոն Թորոսյանին և պարոն Սարգսյանին՝ կենտրոնի կողքին մշտապես լինելու և աջակցելու համար»:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44