«Հայաստանի որսորդական հասարակական կազմակերպություններին անդամակցում է մոտ 60 հազար քաղաքացի: Այլ կերպ ասած՝ հանրապետությունում փաստացի կան այդքան անհատներ, որոնք տանն ունեն որսի համար նախատեսված զենք: Ըստ գործող կարգի, զենք ունենալու համար ընդամենն անհրաժեշտ է, որ քաղաքացին անդամակցի որեւէ որսորդական միության: Այս հարաբերությունները կարգավորող «Որսի եւ որսորդական տնտեսությունների վարման մասին» օրենքով նախատեսված է, որ միություններին անդամակցող անհատը պետք է հանձնի որսորդական մինիմումներ, որի միջոցով ստուգվում է որսորդների որս կատարելու համար պարտադիր եւ անհրաժեշտ գիտելիքների իմացության աստիճանը: Օրենքով նաեւ սահմանվում է, որ ֆիզիկական անձինք միայն այդ մինիմումները հանձնելուց հետո կարող են ստանալ որսորդական վկայականները, վերջիններիս պարտադիր առկայության դեպքում է միայն թույլատրվում զենք ձեռք բերել: «Զենքի մասին» օրենքով սահմանված է, որ քաղաքացին կարող է զենք ձեռք բերել, եթե համարվում է որսորդական հասարակական կազմակերպության անդամ:
Բայց այդ հասարակական կազմակերպություններին անդամակցողները եւ ոլորտին մոտ կանգնած մարդիկ լավ գիտեն, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում որսորդական մինիմումներ են հանձնել հատուկենտ քաղաքացիներ: Հայաստանում որսորդական վկայական կարելի է ստանալ մի քանի րոպեում՝ առանց մինիմումների հանձնման: Այս երեւույթը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջին՝ գրեթե բոլոր որսորդական հասարակական կազմակերպությունները կամ դրանց ղեկավարները զբաղվում են նաեւ զենքի վաճառքով, իսկ քաղաքացիների ճնշող մեծամասնությունն այդ կազմակերպություններին անդամակցում է միայն զենք ձեռք բերելու իրավունք ստանալու համար: Երկրորդ՝ հանրապետությունում այսքան տարի չի ընդունվել եւ գործել որսորդական մինիմումների անցկացման կարգը, հետեւաբար, չէր կարող պատշաճ ձեւով կազմակերպվել եւ իրականացվել նաեւ որսորդական մինիմումների հանձնման գործընթացը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55