Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացումը, նոր հմտություններն ու գիտելիքները կազմակերպությանն առաջ տանող հիմնական գործիքներն են։ ՔՀԿ-ների և ՔՀԿ-ներ կոալիցիաների անդամ 53 հասարակական կազմակերպությունների 58 ներկայացուցիչներ դեռ ապրիլի 15-ին ավարտել են ՔՀԿ-ների/ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման ուսումնական մոդուլի առաջին հոսքի առցանց դասընթացը՝ էլեկտրոնային ուսուցման հարթակում: Այն կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում և անցկացվել ԻՀԱ-ի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ստեղծված էլեկտրոնային ուսուցման հարթակի միջոցով: Այժմ մեկնարկել է ուսուցման երկրորդը փուլը։ Դասընթացներին արդեն գրանցվել և մասնակցում են 32 հասարակական կազմակերպությունից 36 մասնակից, 4 հիմնադրամներից 5 մասնակից, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունից՝ 1, գրանցման գործընթացում գտնվող ՀԿ-ներից 2 և նախաձեռնող խմբից 3 մասնակիցներ․ ընդհանուր թվով՝ 47 հոգի։ Ինչպես առաջին հոսքի ժամանակ, այս անգամ ևս մասնակիցների գործուենության աշխարահգրությունը մեծ է՝ Երևան, Սյունիքի, Շիրակի, Լոռիի, Արմավիրի, Արարատի, Տավուշի, Կոտայքի և Արագածոտնի մարզեր։ Մոդուլի արդյունավետությունը ստուգելու նպատակով, յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ փորձագետների կողմից մշակվել է ստուգողական հարցաշար-քուիզ։ Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ թեմային ունկնդիրը հնարավորություն կունենա անցնելու միայն այն դեպքում, երբ ճիշտ կպատասխանի նախորդ թեմայի ստուգողական հարցաշար-քուիզի առնվազն 80 տոկոսին։ 10 ուսումնական թեմաները և դրանց ստուգողական հարցաշար-քուիզներին սահմանված կարգով պատասխանելուց հետո, ունկնդիրը կստանա ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման ուսումնական մոդուլի ավարտական վկայական։ Հավելենք նաև, որ Հայաստանում, և ընդհանրապես աշխարհում, ստեղծված ներկա իրավիճակը հաշվի առնելով, ՔՀԿ-ների համար ստեղծված առցանց ուսուցման այս հարթակը արդյունավետորեն կծառայի ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացմանը` զուգահեռ ապահովելով նաև նրանց շարունակական կրթությունը։
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44