Այսօր՝ մայիսի 5-ին, Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանի Բ2 թաղամասի շենքերից մեկի 9-րդ հարկից 2 երեխաների հետ ցած նետված տղամարդն անցյալ տարի՝ ապրիլիից հուլիս ամիսներին փորձաշրջան է անցել Երեւան քաղաքի պատմության թանգարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նույն թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը: «Փորձաշրջանը լրանալուց հետո պայմանագիրը լուծարվել է: Լավ տպավորություն թողեց, երբ եկավ մեզ մոտ աշխատելու. փորձում էր ինչ-որ նոր ծրագրեր իրականaցնել թանգարանի աշխատանքի հետ կապված, բայց ինչ ներկայացնում էր, կիսատ էր, ավարտին չէր հասցնում, այնպիսի առաջարկներ էր անում, որ մենք դրանք վաղուց իրագործել էինք: Մարկետինգի գծով պատասխանաtու էր, իրենից նոր բան էր ակնկալվում, որը չեղավ, եւ դա հիմք ընդունվեց, որպեսզի պայմանագիրը չշարունակվի»,- ասաց տնօրենը: Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 եւ 91 շենքերի արանքում դիեր կան: Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի եւ 5-ամյա աղջնակի դիերը: Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ ամուսինը 1 օր առաջ զանգահարել է ամուսնալուծված կնոջը՝ ասելով, թե երեխաներին կարոտել եմ, խնդրել է կնոջը՝ երեխաների հետ գա իր տուն, ու արդեն, երբ օրը ուշ է եղել, նա կնոջն ասել է, թե՝ էս ժամին չեք կարող գնալ, մնացեք, առավոտյան կգնաք, ու առավոտյան տեղի է ունեցել ողբերգությունը։
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44