Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը գրառում է արել Twitter-ում՝ նշելով, որ Թուրքիան թույլ չի տալու կորոնավիրուսի իրավիճակն օգտագործող «ահաբեկիչներին» միջանցք ձևավորել Սիրիայի հյուսիսում և Իրաքի հյուսիսում,փոխանցում է ermenihaber-ը:
«Մենք շարունակում ենք ցույց տալ մեր վճռականությունը, որ այլևս թույլ չենք տալու, որ Իդլիբում հումանիտար ճգնաժամ տեղի ունենա»,-հայտնել է Ալթունը։
Նրա պնդմամբ՝ Թուրքիան վճռական է տրամադրված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման հարցում և այդ նպատակով հավաքագրել է ռազմական, տնտեսական և մարդկային ռեսուրսներ։
«Այն ահաբեկիչները, որոնք մտածում են, թե կարող են մեր այս ջանքերը ի չիք դարձնել, ապա չարաչար սխալվում են»,- գրել է Ալթունը։
Ալթունը համոզմունք է հայտնել, որ եթե մյուս պետությունները չիրականացնեն Սիրիայի հարցում ձեռք բերված պարտավորությունները, այնուամենայնիվ, Թուրքիան պատրաստ է այն կատարելու։
Նշենք, որ Ալթունն ահաբեկիչներ ասելով, նկատի ունի Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK/ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության անդամներին, ինչպես նաև Սիրիայի հյուսիսում կռվող քուրդ զինյալներին
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44