«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մայիսի 14-ին կավարտվի Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը, որն ապրիլի 13-ին երկարացվել էր եւս մեկ ամսով: Ինչպես հայտնի է՝ օրենսդրության համաձայն, արտակարգ դրության պամաններում, երկրում հանրաքվե չէր կարող տեղի ունենալ, այդ պատճառով սահմանադրական փոփոխությունների ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն հետաձգվեց:
Օրենսդրությունը նախատեսում է նաեւ, որ հետաձգված հանրաքվեն կարող է անցկացվել արտակարգ դրության ավարտից ոչ շուտ 50 և ոչ ուշ 65 օր հետո: Ու ստացվում է, որ մայիսի 14-ին ավարտված արտակարգ դրությունից 50 օր անց՝ հուլիս ամսվա ընթացքում պետք է հանրաքվեն, այնուամենայնիվ, կայանա: Այսինքն՝ պրոցեսը պետք է սկսվի այն կետից, որտեղ ավարտվել էր:
Իսկ ի՞նչ է սպասվում: Արդյոք համաճարակի այս պայմաններում հնարավոր է հանրաքվե անցկացնել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այժմ իշխող ուժի շրջանում բուռն քննարկումներ են ընթանում հանրաքվեի անցկացման հետ կապված և անգամ կարծիքներ են հնչել, թե այս պայմաններում բարոյական ու ազնիվ չէ հանրաքվեն անցկացնել:
Մասնավորապես, քննարկման ժամանակ հանրաքվե անելու փոքրաթիվ դարձած կողմնակիցները համեմատություններ են արել Արցախում տեղի ունեցած ընտրությունների հետ: ՔՊ վարչության շատ անդամներ ընդգծել են, որ Արցախը փոքր տարածք է, հնարավոր եղավ կազմակերպել ընտրությունները՝ առանց զանգվածային վարակների, սակայն Հայաստանում դժվար կլինի իրականացնել՝ հատկապես օրեցօր ավելացող կորոնավիրուսի վարակվածների ֆոնին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանական ուժի ներսում բոլորը կողմ են այս մտքին և այժմ ելեքեր են մտածում, թե ինչպես հետ կանչեն Ազգային ժողովի կողմից ընդունված որոշումը:
Դրան զուգահեռ էլ նկատենք, որ դեռևս մարտի 30-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը ներկայացրել էր «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ, որը պետք է հստակեցներ արտակարգ դրության ավարտից հետո հանրաքվեի անցկացման կարգը, սակայն այն մինչև այժմ այդպես էլ չի քննարկվել: Թե ինչ որոշում կկայացվի, դժվար է ասել, սակայն այս փուլում իշխանությունները մտածում են ձեռնպահ մնալ հանրաքվեն անցկացնելու մտքից: Քննարկվում են իրավական հիմնավորումները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:34
18:29
18:02
17:04
15:24
14:44
14:18
14:04
13:43
13:19
13:04
12:46
12:16
12:02
12:02
11:48
11:33
21:57
20:35
18:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47