Լեհաստանի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) մայիսի 5-ին մերժել է իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության կողմից ներկայացված՝ նախագահական ընտրությունները փոստային քվեարկությամբ անցկացնելու նախագիծը: Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն: Ընտրությունները Լեհաստանում նախատեսված են մայիսի 10-ին: Ընդդիմությունը, որը Սենատում կեսից ավելի տեղ է զբաղեցնում, կողմ է արատահայտվում ընտրությունների օրը տեղափոխելու օգտին: Դրանից բացի, ընդդիմադիր պատգամավորները գտնում են, որ փոստային ծառայությունը չի կարող քվեաթերթիկները ժամանակին հասցնել 30 մլն ընտրողներին: Լեհաստանի Սահմանադարության համաձայն, Սենատը իրավունք ունի մերժել Սեյմի՝ ստորին պալատի, կողմից ներկայացված ցանկացած նախագիծ: Այդուհանդերձ, ստորին պալատը կարող է հաղթահարել Սենատի վետոն՝ ունենալով ձայների բացարձակ մեծամասնություն: Սեյմում պատգամավորների զգալի մասը «Օրենք և արդարություն» կուսակցության ներկայացուցիչներն են: Մոտ օրերս սպասվում է պատգամավորների քվեարկությունը:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26