Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը մայիսի 6- մամուլի ասուլի ժամանակ ներկայացրեց կորոնավիրուսի պայմաններում ՊԵԿ նախաձեռնությամբ մշակված էլեկտրոնային հարթակները և գործիքները։ Ինչպես տեղեկացրին «Արմենպրես»-ին, Փաշայանը հիշեցրեց, որ կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու, ինչպես նաև հետևանքները չեզոքացնելու նպատակով դեռևս մարտի սկզբին ՊԵԿ նախագահի հրամանով և ղեկավարությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ՝ կանխարգելիչ միջոցառումների և օպերատիվ տեղեկատվությունների տրամադրման համապատասխան աշխատանքային խումբ։
«Միանգամից շատ արագ ներդվեց էլեկտրոնային վճարման համակարգը։ Գիտեք, որ Պետական եկամուտների կոմիտեի բոլոր հաշվետվական ձևերը, հարկային հաշիվները, հարկային փաստաթղթերը էլեկտրոնային են, և մնացել էր, որ վճարումները լինեին էլեկտրոնային։ Դա, իհարկե, մի քանի անգամ կրճատեց մեր հարկ վճարողների հետ շփումը, բանկ այցելությունները և այլն»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը։ Փաշայանի խոսքով՝ վճարման համակարգը ներդնելուց հետո ՊԵԿ-ը սկսեց աշխատանքներ իրականացնել նաև այլ ուղղություններով։ Դրանցից են հիփոթեքի վերադարձի դիմումի ձևի էլեկտրոնային եղանակով բանկերից ստացումը և վերլուծական «խելացի» համակարգը, որը հարմարեցվել է համավարակի պայմաններին։ ՊԵԿ-ի նախագահի տեղակալը հայտնեց, որ մայիսի 6-ին Կենտրոնական բանկի հետ քննարկել են էլեկտրոնային վիրտուալ ՀԴՄ-ի գաղափարը ներդնելու հարցը։ «Դա նոր համակարգ է, որը արդեն ստեղծված է ՊԵԿ-ում և սպասում ենք, որպեսզի բիզնեսը առաջ գա և ինտեգրվի այդ համակարգին։ Էլեկտրոնային ծառայություններ մատուցող կազմակերպություններում, նաև համավարակի պայմաններում բոլոր այն կազմակերպություններում, որոնք ծառայություն են մատուցում հեռախոսի միջոցով, ինտեգրվում է էլեկտրոնային ՀԴՄ-ն ընկերությունների էլեկտրոնային կառավարման համակարգի հետ, տեղեկատվությունն առցանց եղանակով ֆիքսվում է ՊԵԿ-ում և հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը վայրկյանների ընթացքում տրվում է սպառողին։ Դա ևս օգնում է, որպեսզի սպառողներն ավելի հարմարավետ օգտվեն էլեկտրոնային ծառայություններից, իսկ մեր տնտեսավարողները հնարավորություն ունենան ավելի որակով և արագ ծառայություններ մատուցել»,- եզրափակեց Փաշայանը։
Աղբույր՝
«Արմենպրես»
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01