Լեհական կողմի նախաձեռնությամբ մայիսի 7-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչի հետ:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
«Զոհրաբ Մնացականյանը և Յացեկ Չապուտովիչը մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերի և ծրագրերի շուրջ, այդ թվում՝ ԵՄ հետ համագործակցության շրջանակներում:
Երկկողմ օրակարգի համատեքստում Հայաստանի և Լեհաստանի ԱԳՆ ղեկավարները պատրաստակամություն են հայտնել աշխուժացնել հայ-լեհական համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ այդ թվում, քաղաքական երկխոսության ամրապնդման միջոցով:
ԱԳ նախարարների քննարկման օրակարգում էր համավարակի արդյունքում ստեղծված պայմաններում միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովման հարցերը»,-նշված է ԱԳՆ հաղորդագրությունում:
ԱԳն-ից նաև հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարներ Մնացականյանը և Չապուտովիչն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությանը՝ ընդգծելով Արևելյան գործընկերության ձևաչափի կարևորությունը՝ որպես արժեքահեն փոխգործակցությունը խթանող հարթակի: Այս համատեքստում նախարար Մնացականյանը շեշտել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ բազմակողմ և երկկողմ համագործակցության զարգացման գործում:
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ:
11:52
11:35
11:19
11:03
10:45
10:33
10:15
10:03
09:52
09:33
09:09
19:49
19:24
19:09
14:33
14:00
14:09
13:24
13:05
12:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45