«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2020թ. ապրիլին, 2019թ. ապրիլի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 0.3% գնանկում, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 1.8% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մի շարք պարենային ապրանքների համեմատաբար բարձր գնաճերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020թ. ապրիլին, մարտի համեմատ, կարագի գինն աճել է 2.9%-ով, արեւածաղկի բուսական յուղինը՝ 3.8%-ով, ալյուրինը՝ 4.0%-ով, բրնձինը՝ 4.2%-ով, ոլոռինը՝ 6.0%-ով, մակարոնեղենինը՝ 6.1%-ով, ոսպինը՝ 27.3%-ով:
Նշված ժամանակահատվածում ձավարեղենի գներն աճել են 13.5%-ով, այդ թվում՝ ձավարինը՝ 6.5%-ով, հնդկացորենինը՝ 19.3%-ով: Մրգի ապրանքախմբում 2020թ. ապրիլին, 2019թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 9.2%, իսկ 2020թ. մարտի համեմատ` 8.3% գնաճ: Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 2020թ. ապրիլին, 2019թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 3.3% գնանկում, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 4.2% գնաճ:
Ձվի գինը 2020թ. ապրիլին, 2019թ. ապրիլի համեմատ, նվազել է 17.2%-ով, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ արձանագրվել է 19.8% գնաճ: 2020թ. ապրիլին, մարտի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի 1.0%, ծխախոտային արտադրատեսակների՝ 2.0% գնաճ:
Իսկ, ահա, 2020թ. ապրիլին, մարտի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի համապատասխանաբար 17.1% եւ 9.2% գնանկում: 2020թ. ապրիլին, 2019թ. ապրիլի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գները նվազել են 21.5% եւ 17.0%-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 20.8% եւ 13.2%-ով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55