ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի շնորհավորական խոսքը Արցախի Հանրապետության ՊԲ-ի կազմավորման օրվա առթիվ.
«Այս օրը յուրահատուկ է հայ ժողովրդի համար՝ նշում ենք Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում՝ հայերի հաղթանակի 75-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման տոները: Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը մեր նորագույն պատմության, մեր նորանկախ պետության կարևորագույն էջերից մեկն է: Այն սկիզբ առավ կամավորական նվիրյալ հայորդիների պայքարով և հաղթական ընթացքի մեջ մտավ Շուշիի ազատագրմամբ: Փայլուն մտածված և իրագործված «Հարսանիք լեռներում» օպերացիան բեկումնային դարձավ Արցախյան ազատամարտի ողջ ընթացքի համար. հայ զինվորն ու հրամանատարը, մեջքմեջքի, միասնաբար գործեցին ու ցույց տվեցին, թե ինչ ասել է հայի ոգի ու հայի ուժ, թե ինչի է ընդունակ հայրենի հողի համար կռվի ելած հայ մարտիկը: Միաժամանակ 4 ուղղություններով իրականացված գործողությունները պսակվեցին հաջողությամբ, և մայիսի 9-ի լուսաբացին արդեն կիսավեր, բայց ազատագրված Սբ. Ղազանչեցոց եկեղեցում հնչեց Տերունական աղոթքն ու եկեղեցու գմբեթից ծածանվեց Հայոց հաղթական եռագույնը՝ ճանապարհ հարթելով դեպի երանելի խաղաղություն: Շնորհավորում եմ Արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցներին, Պաշտպանության բանակի ծառայող և զորացրված զինծառայողներին, խոնարհվում եմ զոհված տղաների հիշատակի առաջ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր հերոսներին, նրանց հարազատներին այս հաղթանակի համար, որը մեզ հնարավորություն տվեց ազատագրելու Արցախը և կազմավորելու Արցախի պաշտպանության բանակը: Սա հիրավի համազգային տոն է, հային իր արժանապատվությունը, իր ուժը վերադարձրած տոն, այս օրը բոլորինս է՝ պատերազմի մասնակցից մինչև այսօր սահմանին կանգած զինվոր, բանվորից մինչև բարձր պաշտոնյա: Հա´յ ժողովուրդ, շնորհավոր քո հաղթանակների տոնը, թող որ սուրդ միշտ փառքով դնես պատյան»:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44