ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ հաղթանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ մայիսյան մեր եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Առաջին հերթին ջերմորեն շնորհավորում եմ Մեծ հայրենականի վետերաններին, մաղթում ամուր առողջություն: Նրանց համար, անկասկած, մեծագույն երջանկություն էր Հայրենական մեծ պատերազմից տասնամյակներ հետո տեսնել հայրենիքի ազատության ու անկախության պայքարում իրենց զավակների եւ թոռների փառավոր հաղթանակը: Թող մեր հայրերի ու պապերի աչքերում այսուհետ միայն ուրախության արցունքներ հայտնվեն՝ իրենց թոռների ու ծոռների ծննդյան եւ պսակադրության առիթներով, եւ այսուհետ ոչ մի պատերազմ նրանց վիշտ ու տառապանք չբերի: Մարդկության պատմության մեջ ամենաարյունալի պատերազմում` Երկրորդ աշխարհամարտում քաղաքակիրթ մարդկությունն անասելի տառապանքների ու մեծագույն կորուստների գնով հաղթանակ տարավ ֆաշիզմի, այլատյացության եւ բռնատիրության դեմ: Փառք այդ հաղթանակը կերտողներին: Սակայն հաղթանակից հետո աշխարհը, ցավոք, լիովին չձերբազատվեց չարից եւ մարդկությանն սպառնացող վտանգներից: Նեոֆաշիստները, նորօրյա ահաբեկիչները, զանազան հեղափոխական բռնապետերն ու զավթիչները մինչ այսօր չարիք են առաջադեմ մարդկության համար: Քսանմեկերորդ դարում անգամ ականատես ենք դառնում սարսափելի ավերածություններով պատերազմների, տեղահանությունների ու մարդկային տառապանքների: Սա առաջադեմ մարդկությանը նետված հերթական մարտահրավերն է, որին համատեղ չդիմակայելը հղի է կործանարար հետեւանքներով: Ավելի քան երեսուն տարի առաջ հայ ժողովուրդը հերոսաբար դիմագրավեց Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային եւ հաղթանակով պսակեց զավթիչի դեմ իր ազատագրական պայքարը: Պատերազմի ծանր պայմաններում կամավորական ստորաբաժանումների հիմքի վրա կազմավորված Արցախի պաշտպանության բանակն իր մեջ ամփոփեց այն հերոսականությունը եւ ոգին, որ կրում էին հայրենիքի նվիրյալ կամավորները: Շնորհավորում եմ իմ զինակից ընկերներին` Արցախյան ազատամարտում հայրենասիրության եւ սխրանքի բացառիկ դրսեւորումներով աչքի ընկած հերոսներին, որոնց հետ պատիվ եմ ունեցել անցնելու ամբողջ պատերազմը եւ ազատագրելու մեր հայրենիքի մի մասը` Արցախի սրբազան հողը: Հաղթանակներն են, որ նոր սխրանքների են կոչում սերունդներին: Շնորհավորում եմ մեր քաջարի զավակներին, որ չորս տարի առաջ հայ ժողովրդին պարտադրված հերթական պատերազմում գերազանցեցին իրենց պապերի ու հայրերի սխրանքը եւ փառավոր հաղթանակի նոր էջ գրեցին հայոց պատմության մեջ: Նվիրական այս օրը ես ակնածանքով խոնարհվում եմ մեր բոլոր այն եղբայրների ու քույրերի հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքը դրեցին հայրենիքի ազատության զոհասեղանին: Հավերժ փա՛ռք նրանց: Կրկին շնորհավորում եմ բոլորիս եռատոնի առթիվ, մաղթում հարատեւ խաղաղություն եւ ստեղծագործ աշխատանք:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44