Հարգելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ վետերաններ, Շնորհավորում ենք ձեզ մայիսյան եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Այս տարի լրացավ Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտի 75-ամյակը: Այս օրն ագրեսորին ջախջախող եւ աշխարհը ֆաշիզմի ու այլատյացության վտանգից ազատող միլիոնավոր զինվորների արիության եւ խիզախության խորհրդանիշն է, և այս նշանակալի իրադարձության կարևորությունն ու արժեքը չի կարող խամրել աշխարհը ցնցած համավարակի ընթացքում: Մեծագույն հպարտությամբ ենք հիշում, որ հայ ժողովուրդն իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել ֆաշիզմի դեմ պայքարում. 1941-1945թթ. միայն Հայաստանից, որի բնակչությունը 1941թ-ի տվյալներով 1,5 միլիոնից պակաս էր, ռազմաճակատ է մեկնել 300 հազար քաղաքացի, իսկ ԽՍՀՄ մյուս հանրապետություններից և դաշնակից բանակների շարքերում ևս 300 հազար մեր հայրենակիցներ են պայքարել համամարդկային այդ չարիքի դեմ: Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային բանակի շարքերում անձնվիրաբար մարտնչած եւ անօրինակ սխրանքներ գործած հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ իրենց անունները փառքով են պսակել` 107 հայորդիներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, նրանցից 2-ը` կրկնակի հերոսի կոչման, 27-ը Փառքի 3 աստիճանի շքանշանակիր են, 63 հայ գեներալներ ղեկավարել են խոշոր զորամիավորումներ` դիվիզիաներ, կորպուսներ, բանակներ: Նրանցից 4-ը հետագայում արժանացել են մարշալի կոչման, ունեցել ենք` մեկ ծովակալ, 70 հազար հայ մարտիկներ և հրամանատարներ պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով: Հայաստանում ձևավորվել էր վեց ազգային դիվիզիա: Փառք Մեծ Հայրենականի ռազմաճակատում հերոսաբար ընկած քաջորդիներին եւ խոնարհում նրանց անմահ հիշատակին: Փառք ֆաշիզմի դեմ հաղթանակ տարած բոլոր հերոսներին: Հայ ժողովուրդը, ցավոք, մինչև Հայրենական մեծ պատերազմը լավ գիտեր, թե ինչ են այլատյացությունը, էթնիկ զտումները եւ կրոնական հողի վրա կատարվող սպանությունները: Ֆաշիստական Գերմանիան երիտթուրքերի գաղափարախոսության շարունակողն էր, և Լեհաստան ներխուժելու նախօրեին Հիտլերը, վկայակոչելով է 1915 թվականի հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, հնչեցրեց պատմության մեջ արձանագրված հարցը. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»: Ուստի, այդ պատերազմը հայ ժողովրդի համար Հայրենական էր ոչ թե պատմագիտական, այլ հենց գոյաբանական իմաստով, քանզի 1941-1945թթ. կրկին կանգնած էր իր պատմական հայրենիքում հայության ապրել-չապրելու, լինելության հարցը: Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության ժողովուրդների համատեղ հաղթանակի 75-ամյակին չմոռանանք անցյալի դասերը և մարդկության դեմ գործված հանցագործությունները, դասեր քաղենք պատմությունից` երբևէ այդ ոճրագործությունների կրկնությունը թույլ չտալու նպատակով: 1992 թվականից մայիսի 9-ը մեզ համար կրկնակի խորհուրդ ունի: Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրմամբ հայորդիների նոր սերունդն ապացուցեց, որ իր նախնիների հերոսական անցյալի արժանի ժառանգորդն է: Շուշին դարձավ հայոց ազատասիրության եւ անկոտրում կամքի խորհրդանիշ: Այս տոնական օրը մենք գլուխ ենք խոնարհում և հպարտությամբ հիշում նրանց, ովքեր իրենց կյանքը դրեցին Հայրենիքի զոհասեղանին: Մենք միշտ վառ ենք պահելու մեր հերոսների հիշատակը: Կրկին շնորհավորելով մայիսյան եռատոնի առթիվ՝ մաղթում ենք խաղաղություն, ազգային միասնականություն հանուն մեր պետականության հարատևման և մեր հերոսական ժողովրդի արժանավայել ապագայի: Մեծ Հայրենականի և Արցախյան ազատամարտի մեր վետերաններին` ամուր առողջություն: Աստված պահապան Հայաստանին և հայ ժողովրդին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01