Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանի հետ: Նախագահը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ իր ջերմ շնորհավորանքներն է փոխանցել վետերանին և բարեմաղթանքներ հղել։ «Այս տոնը բոլորի տոնն է։ Կարևոր է, որ բոլորս հիշենք և դասեր քաղենք,-մասնավորապես ասել է նախագահը։-Հաղթանակի ամենակարևոր գրավականը եղել է միասնականությունը։ Մեր բոլոր ապագա հաղթանակները կապված են լինելու մեր միասնականության հետ՝ որպես քաղաքացիներ, որպես հայեր՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»։ Մեծ հայրենականի վետերանը շնորհակալություն է հայտնել ուշադրության ու հոգատարության համար՝ ընդգծելով, որ հաղթանակը ընդհանուր տոն է։ «Մաղթում եմ, որ ապրենք անամպ երկնքի տակ, որ մեր երեխաները միշտ լինեն առողջ, երջանիկ և կարողանան հասնել իրենց բոլոր նպատակների։ Ցանկանում եմ, որ կարողանանք մեր երիտասարդներին դաստիարակել այնպես, որ պատասխանատվություն զգան այս երկրի համար, գիտակցեն, որ ապագան իրենցն է»,-ասել է մարտի բովով որպես կապավոր անցած վետերանը, որը պատերազմից հետո մանկավարժական գործունեությամբ է զբաղվել։ Նախագահ Սարգսյանն անսպառ եռանդ ու երկար տարիների կյանք է մաղթել տիկին Ռոզալիային։
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44