Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ռազմական շքերթը, որն անցկացվել է շաբաթ օրը Մինսկում, եղել է միակը նախկին Խորհրդային Միության տարածքում` հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` ելույթ ունենալով մինչ շքերթի սկիզբը:
«Եվ թող Մինսկում այս տարի ռազմական շքերթը դառնա միակը հետխորհրդային տարածքում, այն կանցնի ի պատիվ բոլոր խորհրդային զինվորականների, որոնք ազատագրել են աշխարհը նացիզմից»,- ընդգծել է Լուկաշենկոն:
«Այս տոնը մեզ համար սրբազան է: Բելառուս ժողովրդի ողբերգությունը, որն իր ուսերին է կրել 20-րդ դարի ամենադաժան պատերազմի կորուստների և ավերածությունների հսկայական բեռը, չափելի չէ այսօրվա ոչ մի դժվարության հետ: Նույնիսկ ավանդույթները փոխելու միտքը, որոնք ահա արդեն 75 տարի փառաբանում են հաղթողների մեծագույն հերոսության պատմությունը, մեզ համար անընդունելի է»,- ընդգծել է Բելառուսի նախագահը:
«Մենք խոնարհվում ենք ռուսների և բելառուսների, ուկրաինացիների և հրեաների, տաջիկների և ուզբեկների, ղրղըզների և թուրքմենների, վրացիների, հայերի, ադրբեջանցիների և մոլդովացիների, լատվիացիների, լիտվացիների և էստոնացիների հերոսությունների առաջ: Խորհրդային Միության բոլոր բնակիչների, Եվրոպայի Դիմադրության շարժման մարտիկների, մեր դաշնակիցների` ԱՄՆ-ի, Անգլիայի և Չինաստանի»,- նշել է Լուկաշենկոն:
«Մենք եղբայրական ժողովուրդների հետ ընդմիշտ կապված ենք արյան կապով, որոնց հետ միասին մեր հայրերը և պապերը կանգնեցրին 20-րդ դարի աղետը»,- ընդգծել է նա:
Սակայն, նրա խոսքով, աշխարհը անտեսում է անցյալի ողբերգական դասերը: «Եվ որքան մենք հեռանում ենք Հայրենական մեծ պատերազմի իրադարձություններից, այնքան այն դառնում է ագրեսիվ և վտանգավոր: Մոլորակը շիկանում է զինված հակամարտությունների նոր օջախներով, դարձյալ մահանում են խաղաղ մարդիկ: Այդ ֆոնին վերածնվում են նացիզմի գաղափարները»,- մեկնաբանել է Լուկաշենկոն:
Նա ընդգծել է, որ դրա մասին են վկայում «ազատարար մարտիկների ավերված հուշարձանները, հիտլերյան հանցագործների հերոսականացումը, պատմական փաստերի աղավաղումը»:
«Բելառուսը խաղաղասեր և բաց երկիր է, բայց մեր պատմական փորձը ցույց է տվել, որ դիվանագիտությունը և միջպետական երկխոսությունը անհամոզիչ են առանց անվտանգության արդյունավետ համակարգի առկայության»,- նշել է Լուկաշենկոն:
Ըստ այդմ, «չնայած ժամանակակից մարտահրավերներին, տոնական շքերթը` նվիրված Հաղթանակի օրվան, ոչ թե ուժի ցուցադրություն է, այլ մեր հերոսական պատմության հիշատակի օր»,- հավելել է Լուկաշենկոն:
Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ռազմական շքերթը անցկացվել է Մինսկում: Ամբիոնի մոտ նախագահ Լուկաշենկոյի հետ միասին եղել են բարձրագույն պետական պաշտոնյաներ, այդ թվում` կառավարության և խորհրդարանի երկու պալատների ղեկավարներ:
Շքերթին մասնակցել են մոտ երեք հազար զինծառայող և տեխնիկայի ավելի քան 150 միավոր, օդային շքերթում մայրաքաղաքի գլխավերևում թռչել են 36 ինքնաթիռներ և ուղղաթիռներ:
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26