Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) երեքշաբթի կայացած նիստում չեղարկել է անդամ պետությունների միջեւ մի քանի ապրանքային խմբերի առեւտրում պարտադիր մաքսային հայտարարագրումը, որոնց թվում են ածուխը, տորֆը, սպիրտները, վիտամինները եւ այլն, բացի հում նավթից եւ նավթամթերքից, որոնք Ռուսաստանից ներկրվում են Բելառուս: Այս մասին հայտնել են ԵՏՀ-ից: ԵՏՀ-ից նշել են, որ այս որոշումը ուժի մեջ է մտել 2020 թվականի մայիսի 7-ից: «Ռուսաստանը պարտադիր մաքսային հայտարարագրումը չեղարկել է հետեւյալ ապրանքային խմբերի համար՝ ածուխ, տորֆ, սպիրտներ, եթերային նյութեր, ալդեհիդներ, թթուներ, պրովիտամիններ, վիտամիններ, հորմոններ եւ այլն, բացառությամբ հում նավթի եւ նավթամթերքի, որոնք Ռուսաստանից ներկրվում են Բելառուս»,- նշել է ներքին շուկաների, տեղեկացման, տեղեկատվա-հաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը: ԵՏՀ-ից նշել են, որ ԵՏՀ ներքին շուկաների գործառնության հարթակում խորհրդակցություներ են անցկացվել ԵՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Անցկացված խորհրդակցությունների արդյունքներով՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը Մաքսային դաշնային ծառայության հետ համատեղ մշակել է հրահանգող նամակ, որով չեղարկվում են ընդհանուր շուկայի շրջանակում անդամ պետությունների միջեւ ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանակարգի 27 եւ 29 խմբերի հայտարարագրման մասին պահանջները:
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26