Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի այս տարվա միջոցառումներն ամփոփվել են Կարապի լճի հարակից տարածքում կազմակերպված համերգային ծրագրով: «Ցտեսություն, ամառ» միջոցառումը հագեցած էր «Երևանյան ամառ 2016»-ի մասնակից արտիստների երաժշտական և պարային կատարումներով, նորաձևության ցուցադրություններով: Երաժշտական համարները՝ Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ էին՝ գեղարվեստական ղեկավար, Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Երզնկյանի դիրիժորությամբ:
Միջոցառմանը ներկա Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ամփոփելով «Երևանյան ամառ 2016» ավանդական դարձած ծրագիրն, ընդգծել է, որ մայրաքաղաքն ամռան ամիսների ընթացքում ապրել է մարզական և մշակութային աշխույժ, փառատոնային ու հետաքրքիր առօրյայով:
«Ավարտվեց ևս մեկ ամառ և, գնահատելով «Երևանյան ամառ» եռամսյա ծրագիրը, կարող ենք արձանագրել, որ այն, հիրավի, ծառայեց նպատակին՝ ավելի հետաքրքիր ու բովանդակալից դարձնելով մայրաքաղաքում իրենց ամառային հանգիստ անցկացնող մեր համաքաղաքացիների և զբոսաշրջիկների օրերը: Ուրախությամբ պետք է շեշտեմ, որ ամռան ողջ ընթացքում ամենատարբեր ժանրի միջոցառումներ անցկացվեցին վարչական բոլոր շրջանների կենտրոնական այգիներում, հրապարակներում և մշակութային միջոցառումների հարթակ դարձած մի շարք այլ հատվածներում: Եռամսյա ծրագրով անցկացված միջոցառումների և դրանց հաջողության համար, իհարկե, պետք է շնորհակալություն հայտնենք բոլոր մասնակիցներին և հատկապես մեր համաքաղաքացիներին, ովքեր նոր շունչ ու նոր լիցքեր են փոխանցել: Շարունակելով ձևավորված ավանդույթները՝ մենք «Երևանյան ամառ» ծրագրի նոր գաղափարներով կհանդիպենք արդեն հաջորդ տարի», - եզրափակել է Արամ Սուքիասյանը:
Երևանի քաղաքապետի տեղակալը «Երևանյան ամառ 2016» ծրագրին ակտիվ մասնակցության համար շնորհակալագրեր է հանձնել մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչներին և անհատներին:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55