Տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլիոնին վստահ է, որ չնայած կորոնավիրուսային ճգնաժամին, այս տարվա ամառային արձակուրդային սեզոնը տեղի կունենա:
Այս մասին Ջենտիլիոնին ասել է գերմանական Süddeutsche Zeitung-ին:
«Մենք հաստատ ամռանը կունենանք զբոսաշրջային սեզոն, բայց անվտանգության միջոցառումներով և սահմանափակումներով», – ասել է իտալիացի եվրահանձնակատարը:
Ըստ նրա, արդյունաբերություն ոչ մի ճյուղ համաճարակից այնքան չի տուժել, որքան զբոսաշրջությունը: Հետևաբար, դա տնտեսության այն ոլորտներից է, որը հատկապես օգուտ կքաղի այն օգնության փաթեթից, որը ներկայումս պատրաստում է Եվրահանձնաժողովը:
Այս ամսվա վերջին նախատեսվում է ներկայացնել ԵՄ-ի յոթամյա բյուջեի նոր նախագիծը 2021-ից 2027 թվականների համար, ինչպես նաև համապատասխան վերակառուցման ծրագիր: Այս ծրագիրը կոչված է աջակցելու անդամ պետություններին՝ համաճարակի հետևանքով տնտեսությունները վերականգնելու համար:
Ջենտիլոնին ասում է, որ շատ կարևոր է, որ վերակառուցման ծրագրից գումարները փոխանցվեն արդեն «առաջիկա ամիսներին», և ոչ միայն 2021-ին:
Եվրահանձնաժողովը մայիսի 13-ին համապարփակ ռազմավարություն կհաստատի, որն ուղղված է Եվրոպական միությունում զբոսաշրջային բիզնեսի բացմանը:
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26